Հյուսիսային Կորեան իր ուժն է ցուցադրում Փհենյանում, ԱՄՆ համբերությունն հատում է
Հյուսիսային Կորեան ապրիլի 15-ին տոնում է երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 105-րդ տարելիցը, որի կապակցությամբ մայրաքաղաք Փհենյանը հրթիռային ու միջուկային փորձարկումներ է կազմակերպում, սպառնում է ԱՄՆ-ին, Հարավային Կորեային ու Ճապոնիային, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Իսկ Չինաստանը, Հյուսիսային Կորեայի միակ դաշնակիցն ու հարևանը, իր հերթին դատապարտում է Փհենյանի միջուկային ծրագիրը՝ կոչ անելով բանակցություններ սկսել հակամարտության խաղաղ կարգավորման համար, քանի որ ռազմական ուժը չի կարող լուծել խնդիրը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Չինաստանը «համառ ջանքեր կգործադրի» Փհենյանի շուրջ իրավիճակի կարգավորմանն օգնելու համար։ Սակայն միաժամանակ ԱՄՆ նախագահը ասել է, որ անգամ առանց Չինաստանի օգնության էլ պատրաստ է ինքնուրույն կանխել ճգնաժամը։
Հիշեցնենք, որ Թրամփը Հյուսիսային Կորեային հայտնել էր, որ այլևս չի հանդուրժի սադրանքներ, ինչպես նաև բավական խստացրել էր տնտեսական պատժամիջոցները:
Նշենք, որ Հյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ին՝ «զանգվածային ռազմավարական միջուկային ակտիվները» Կորեական թերակղզի բերելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան