Որքա՞ն է վաստակել Պուտինը տարվա ընթացքում
Համաձայն Կրեմլի կայքում զետեղված հայտարարագրի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2016 թվականի ընթացքում վաստակել է մոտ 8,858 միլիոն ռուբլի, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ ՌԴ նախագահի եկամուտը կազմել է 8,891 միլիոն ռուբլի։
2014 թվականին երկրի նախագահի եկամուտը կազմել է 7,654 միլիոն ռուբլի։ 2015-ին Պուտինը որոշում կայացրեց կրճատել իր աշխատավարձը 10%-ով։
2015 թվականին հայտարարագրվել էին հողամասը, բնակարան, ավտոտնակ, ինչպես նաեւ օգտագործման համար հատկացված բնակարան եւ ավտոտնակ։ Շարժական գույքից՝ ԳԱԶ Մ-21, ԳԱԶ Մ-21-Պ ավտոմեքենաներ, «Նիվա» ավտոմեքենա եւ «Սկիֆ» կցասայլ։ Նա ունի մեկ հողամաս 1500քմ մակերեսով, բնակարան՝ 77քմ, ավտոտնակ 18քմ։ Նաեւ նշվում է օգտագործման համար հատկացված բնակարան՝ 153քմ մակերեսով եւ ավտոտնայի տեղ՝ 18քմ մակերեսով։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը 2016-ին վաստակել է 8,58 միլիոն ռուբլի։
Ինչպես եւ նախորդ տարիներին, նշվում է, որ Մեդվեդեւը 49 տարով վարձակալել է 4700քմ մակերեսով հողամաս, ունի սեփական բնակարան՝ 367,8 քմ մակերեսով, ինչպես նաեւ երկու ավտոմեքենա՝ ԳԱԶ–20 եւ ԳԱԶ 21։
Վարչապետի կինը ինչպես եւ անցած տարիներին, եկամուտ չի ունեցել։ Նա ունի մեկ Volkswagen Golf ավտոմեքենա, երկու մեքենայի տեղ, ինչպես նաեւ օգտագործում է 367,8քմ մակերեսով բնակարան։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը