Էրդողանը Ճապոնիայում իրականացնելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսի բացումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում կբացի 2018-ին կյանքից հեռացած պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Նախագահի աշխատակազմը, Արա Գյուլեր թանգարանի, արխիվի և ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցելով, կազմակերպել է հայ լուսանկարչի ցուցահանդեսը, որն արդեն ներկայացվել է Լոնդոնում և Փարիզում։
Ճապոնիայում տեղի ունենալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի օրերին Կիոտո քաղաքում գտնվող 800-ամյա պատմական Տոֆուկու-ջի տաճարում հունիսի 30-ից հուլիսի 10-ը կգործի Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը։
Մինչ այդ Լոնդոնում կազմակերպված ցուցահանդեսը ներառվել էր այցելության ենթակա միջոցառումների լավագույն տասնյակում։
Էրդողանի գրած առաջաբանով ցուցահանդեսի գիրքն էլ երեք լեզուներով՝ թուրքերեն, ճապոներեն և անգլերեն նվիրելու են Մեծ քսանյակի երկրների առաջնորդներին։
Ճապոնիայի Կիոտո քաղաքից հետո ցուցահանդեսը սեպտեմբերի վերջին կբացվի նաև ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում և հասանելի կլինի աշխարհի տարբեր անկյուններից այստեղ ժամանած զբոսաշրջիկների համար։
2020 թվականի հունվարին Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը կներկայացվի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ Թուրքիայի դեսպանատանը։
Թուրքիայի նախագահի առաջաբանով գրված գիրքն էլ ամեն անգամ տվյալ երկրի լեզվով թարգմանվելու ու ներկայացվելու է ցուցահանդեսի այցելուներին։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց