Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Ստեփան Շաքարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, հուղարկավորությունը Երեւանի քաղաքային պանթեոնում

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր եւ դաշնակահար Ստեփան Շաքարյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Ստեփան Շաքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1):


Հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

Նշենք, որ Ստեփան Շաքարյանը մահացել է հունիսի 22-ին:

Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքու քաղաքում:

1952 թվականին տեղափոխվել է Երեւան:

1954 թվականին ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ Էդվարդ Միրզոյանի դասարանը:

1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով եւ հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ՝ աշակերտելով հայ մեծանուն կոմպոզիտորին, ապա՝ Լենինգրադի կոնսերվատորիա։

1964 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան եւ վերադարձել Երեւան։

1965 թվականին Շաքարյանը դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ:

1986-90 թվականներին եղել է ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավարը։

1992 թվականից դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1998 թվականից՝ որպես պրոֆեսոր:

Ստեփան Շաքարյանը ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում: Երաժշտական թատրոնում նրա ստեղծագործական նվաճումներն են «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա» (1968 թ.), «Նախանձ» (1966 թ.) եւ «Աղավնավանք» (1996 թ.) բալետները:

Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում հիշատակելի են երեք սիմֆոնիաները, Կոնցերտը սիմֆոնիկ նվագախմբի համար (1964 թ.), սիմֆոնիկ պոեմները եւ նախերգանքները, այդ թվում՝ «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը (1993 թ.), Սիմֆոնիկ նախերգանքը (1995 թ.) եւ այլն:

Առանձնահատուկ էր Ստեփան Շաքարյանի վերաբերմունքը Կոմիտասի հանդեպ: Հայ մեծ երաժշտի հանդեպ նրա հարգանքի տուրքն են նրա Երկրորդ սիմֆոնիան եւ «Կոմիտասի հիշատակին» պոեմը (1965 թ.):

Հայկական կամերային երաժշտության մեջ իրենց ուրույն տեղն ունեն «Սյուիտը» կամերային նվագախմբի համար (1985 թ.), դաշնամուրային երկու սոնատները, վոկալ եւ գործիքային ստեղծագործություններ եւ այլն:

Ստեփան Շաքարյանի ժառանգության կարեւոր էջն է նրա կինոերաժշտությունը, ինչպես նաեւ մուլտֆիլմերի («Հայելի», «Անհաղթը», «Պինգվին Վինը») եւ դրամատիկ ներկայացումների համար գրված երաժշտությունը:

Անուրանալի է Ստեփան Շաքարյանի դերը Հայաստանում ջազ երաժշտության զարգացման գործում. նա իրավամբ համարվում է հայկական ջազի հիմնադիրներից մեկը: Պատահական չէ, որ երիտասարդ երաժշտի առաջին մրցանակը 1965 թվականին երեւանյան ջազային փառատոնի ժամանակ ստացած Ոսկե մեդալն էր:

Ստեփան Շաքարյանի ստեղծած ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաները, ջազային եւ էստրադային երկերը ներառվել են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Ջազային շունչ են ստացել նրա մշակած հայկական ժողովրդական երգերը։ «Բինգյոլից մինչեւ Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձել է հայկական ջազի չափանմուշ։ Իսկ 2009 թվականին թողարկված «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ։

Հայրենիքը բարձր է գնահատել Ստեփան Շաքարյանի վաստակը. երկարամյա բեղմնավոր կյանքի ընթացքում նա արժանացել է պետական ու կառավարական մի շարք պարգեւների. 2008 թվականին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, իսկ 2017 թվականին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի նախարարության (2008 թ.) եւ Երեւանի քաղաքապետի (2015 թ.) Ոսկե մեդալների: