Լապշինի կին. Իմ ամուսինը տախիկարդիա ունի, իսկ փաստաբանը ժխտում է
Տեղեկությունը այն մասին, որ կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինը սրտի հետ կապված խնդիրներ ունի, իրականությանը չի համապատասխանում,– այսօր ասել է նրա փաստաբանը՝ Էդուարդ Չերնինը։
Փաստաբանը ավելացրել է, որ Լապշինի հետ հանդիպել, է եւ նրա ինքնազգացողության վերաբերյալ որեւէ բողոք չի ստացել։
«Այսօր Լապշինը բերվել է Բաքվի վճռաբեկ դատարան եւ մասնակցել է դատավարությանը։ Ինչպե՞ս է հնարավոր դատարան բերել մի մարդու, ով սրտի հետ պրոբլեմներ ունի եւ ում ինքնազգացողությունը նորմալ չէ։ Լապշինը ինքնազգացողության խնդիրների հետ կապված որեւէ բան չի ասել»,– նշել է փաստաբանը։
Այսպիսով, փաստաբանը հերքել է Լապշինի կնոջ խոսքերը, ով այսօր ֆեյսբուքում գրել էր, որ ամուսինը սրտի խնդիրներ ունի։
«Երեկ չէ առաջին օրը Սաշան ինձ զանգահարեց բուժկետից, ուր նրան տեղափոխել էին տախիկարդիայով,– գրել է բլոգերի կինը։ Մինչ այդ նա սրտի հետ երբեւէ խնդիր չի ունեցել։ Հիմա ունի...»։
Էդուարդ Չերնինը նաեւ նշել է, որ նրա պաշտպանյալը չի բողոքում կալանավայրի պայմաններից։ «Շաբաթը մեկ անգամ նա բուժզննում է անցնում, եւ եթե բուժման անհրաժեշտություն առաջանա, նրան օգնություն կցուցաբերեն»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ Նասիմինսկյան շրջանային դատարանի ապրիլի 7-ի որոշմամբ՝ Լապշինի կալանքի՝ որպես խափանման միջոց, ժամկետը երկարաձգվել է եւս երեք ամսով։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը