Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

Հունիսի 19-ից 20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով:

Ժողովը բացվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի եւ օրհնության խոսքով:

Ժողովի նիստերն որպես ատենապետ վարեցին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Երկօրյա ժողովի նիստերին քննության առնվեցին առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Հայրենիքում ու Սփյուռքում ազգային-եկեղեցական կյանքին առնչվող մի շարք հարցեր:

Մասնավորապես անդրադառնալով 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովին` ԳՀԽ անդամները լսեցին ժողովի օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթ հանձնախմբերի աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցները:

Զեկույցները ներկայացրեցին Թեմական եւ ծխական կյանքի կազմակերպման հանձնախմբի համաատենապետ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Սոցիալական ծառայության հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման եւ ազգային ինքնության պահպանության գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Քրիստոնեական արժեհամակարգին նետված մարտահրավերների հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հոգեւորականաց պատրաստության հանձնախմբի քարտուղար Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսատնտեսական վիճակի բարելավման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Քննարկելով ներկայացված զեկույցները եւ կատարելով անհրաժեշտ թելադրությունները` Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ բարձրորեն գնահատեցին հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքը: Հայրենիքի եւ սփյուռքի հոգեւորական եւ աշխարհական ներկայացուցիչներից կազմված հանձնախմբերը կշարունակեն լրամշակել Ազգային-եկեղեցական ժողովի օրակարգային հարցերը եւ դրանց շրջանակներում քննվելիք փաստաթղթերը:

Ժողովականները լսեցին Մայր Տաճարի վերանորոգության ընթացքի մասին զեկույցը, որը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Տեղեկացվեց նաեւ Մայր Տաճարի ամրակայման եւ հիմնանորոգության աշխատանքների իրականացմանն ի նպաստ` Սուրբ Էջմիածնի Կաթողիկեի առաջիկա տոնին մեկնարկող համազգային հանգանակության ծրագրի մասին, որը համակարգվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից՝ գլխավորությամբ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի: Ծանուցվեց հաստատված հոգաբարձուների պատվո հանձնախմբի եւ գործադիր մարմնի մասին:

ԳՀԽ անդամները ողջունեցին ձեռնարկված քայլերը` կարեւորելով յուրաքանչյուր հայորդու մասնակցությունն ու ներդրումը համայն հայության Սրբություն Սրբոցի վերանորոգության ու բարեզարդ պահպանման գործում:

Ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը տեղեկություններ փոխանցեց Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպման եւ նախաձեռնված համատեղ քննարկումների մասին` իրազեկելով, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` գործակցային ոգով լուծումներ ապահովելու Եկեղեցու կյանքում առկա զանազան խնդիրներին:

Ժողովին անդրադարձ կատարվեց նաեւ Եկեղեցու կանոնական ու կանոնադրական մի շարք հարցերին: