Միջազգային կոալիցիան հերքել է Սիրիայում քիմիական զենքի պահեստին ավիահարված հասցնելու մասին լուրերը
Միջազգային կոալիցիոն ուժերը ավիահարված չեն հասցրել Սիրիայի արեւելքում գտնվող Դայր–էզ–Զաուր ավանի վրա։ Այս մասին հաղորդել է կոալիցիայի ներկայացուցիչ՝ ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ Ջոն Դորիանը։
Ավելի վաղ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել էր հարյուրավոր զոհերի մասին՝ երկրի արեւելքում «արեւմտյան կոալիցիայի» կողմից քիմիական զենքի պահեստին հասցված ավիահարվածի արդյունքում։
«Սիրիական տեղեկությունները ճիշտ չեն եւ նման են մտածված ապատեղեկատվության»,– հաղորդել է Դորիանը` «Reuters» գործակալությանն ուղղած իր գրավոր պատասխանում։ Նա ավելացրել է, որ նշված օրը, նշված ժամին միջազգային կոալիցիան Սիրիայի արեւելքում որեւէ հարված չի հասցրել։
Սիրիական «SANA» պետական տեղեկատվական գործակալության տեղեկություններով՝ միջազգային կոալիցիայի ավիահարվածը իրականացվել էր ապրիլի 12-ին, տեղական ժամանակով ժամը 17:30-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ)։ Ռումբերը, ինչպես հավաստում է սիրիական հրամանատարությունը, գցվել են ահաբեկիչների պահեստի վրա, որտեղ քիմիական զենք էր պահվում։ Ավիահարվածի արդյունքում զոհվել են հարյուրավոր մարդիկ՝ ներառյալ խաղաղ բնակիչները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է