Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Փաստաբան Էրիկ Ալեքսանյան. Բախվում ենք իրավական նիհիլիզմի

Մամուլում տեղեկություն կար այն մասին, որ արգելվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ելքը երկրից՝ չնայած դատարանի համապատասխան թույլտվությանը: NEWS.am-ն այս թեմայի շուրջ խոսել է Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ:

Մամուլում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ երեկ Ձեր պաշտպանյալին թույլ չեն տվել մեկնել երկրից, դա ճի՞շտ է։

Այո, իրոք երեկ Արմեն Գևորգյանը, համաձայն առաջին ատյանի դատարանի թույլտվության, պետք է 3 օրով մեկներ երկրից՝ պայմանավորված աշխատանքային անհրաժեշտությամբ։ Սահմանային հսկողության կետում հայտարարվեց, որ համակարգում երկրից նրա ելքի համար արգելք կա դրված և տվյալ պարագայում դատարանի թույլտվությունը ոչ մի նշանակություն չունեցավ։

Ճ՞իշտ ենք հասկանում, որ տեղի է ունեցել այն, ինչ մի քանի օր առաջ Յուրի Խաչատուրովի հետ էր կատարվել։

Այո, դա այդպես է։

Այդ դեպքում ինչո՞ւ էիք ենթադրել, որ Արմեն Գևորգյանին թույլ կտան մեկնել երկրից։

Մենք այդպիսի եզրակացության էինք եկել՝ համարելով, որ Յուրի Խաչատուրովի հետ տեղի ունեցածը սխալմունք էր և այն կարող էր լուծված լինել։Այդ պատճառով, տոմսերը պատվիրվեցին միայն այն բանից հետո, երբ հունիսի 17-ին ստացանք դատարանի գրավոր թույլտվությունը, ինչպես նաև դիմեցինք ՄԻՊ-ի գրասենյակ, ոստիկանությանը և ԱԱԾ՝ հայտնելով դատարանի թույլտվության առկայության մասին և խնդրելով օժանդակություն ցուցաբերել։ ՄԻՊ գրասենյակից մեզ խոստացան անհրաժեշտության դեպքում օժանդակություն ցուցաբերել։ Սակայն փաստերը խոսում են այն մասին, որ դատարանի դիրքորոշումը նշանակություն չունի նրանց համար, ովքեր պետք է այն իրականացնեն։

Ինչո՞ւ և ո՞ւր էր պատրաստվում մեկնել Արմեն Գևորգյանը և ինչո՞ւ հենց հիմա։

Արմեն Գևորգյանը պետք է մեկներ Ռուսաստանի Դաշնության՝ Նիժնի Նովգորոդ, որտեղ գտնվում են կազմակերպություններ, որոնք մտնում են այն ընկերության կազմի մեջ, որի վարչության նախագահը հանդիսանում է ինքը։ Այնտեղ պետք է տեղի ունենային աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ՝ կապված կազմակերպության գործունեության և զարգացման ծրագրերի հետ՝ այդ թվում Հայաստանի մասով։ Մանրամասներին չեմ տիրապետում, սակայն իմ իմացած տեղեկություններով խոսքը նաև պետությանը վերաբերող ծրագրերի մասին է:

Խաչատուրովի պարագայում ոստիկանության կողմից պարզաբանվեց, որ դատարանից ստացված թղթերը չեն համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքին։ Ձեր դեպքում նույն իրավիճա՞կն էր։

Արմեն Գևորգյանին ՌԴ մեկնելու արգելքի պատճառները չեն ներկայացրել: Եթե ՀՀ ոստիկանությունը տվյալ դեպքում գործել է նույն ոճով, այսինքն՝ Արմեն Գևորգյանի ելքը չի թույլատրել այն պատճառաբանությամբ, որ իբր առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի «որոշմամբ» ձևակերպված թույլտվություն, ապա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության այդ մեկնաբանությունը ուղղակի հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներին, որոնք համակարգային վերլուծության ենթարկելով նկատում ենք, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդության քննարկման և լուծման արդյունքում կայացվում է «որոշում» բացառապես միջնորդությունը մերժելու կամ դրա քննարկումը հետաձգելու դեպքում, իսկ միջնորդությունը բավարարելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենդրությամբ որոշում կայացնելու հայեցակարգ նախատեսված չէ: Ավելին՝ գործնականում, եթե որևէ կողմի ներկայացված միջնորդությունը քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը, դատարանը գտնում են հիմնավոր և անհրաժեշտ են համարում այն բավարարել, ապա վերը նշված դատավարության հանրային սուբյեկտները ընդամենը գրությամբ հայտնում են միջնորդություն հարուցած անձին նրա խնդրանքը բավարարելու մասին առանց դրա վերաբերյալ որոշում կայացնելու:

Բացի այդ, պրակտիկայում բազմաթիվ են այն դեպքերը, երբ Դատարանի նույնաբովանդակ գրությամբ ՀՀ ոստիկանությունը երբևէ նման արհեստական խոչընդոտներ չի ստեղծել, ավելին՝ ի կատար է ածել դատարանների կարգադրությունները անկախ փաստաթղթի անվան (ձևական) չափանիշներից: Հետևաբար, տարակուսելի է ՀՀ ոստիկանության նման պահանջը, որը որևէ կերպ չի բխում օրենքից և մեր համար ակնհայտ է, որ հետապնդման նման դրսևորումը ուղղված է հատուկ այս գործով մեղադրյալներին:

Ի վերջո, եթե ՀՀ ոստիկանությունը ուշադիր ուսումնասիրի դատարանի գրության բովանդակությունը, ապա կհամոզվի, որ այդտեղ արտահայտված է վարույթն իրականացնող մարմնի կամքը, ինչը բովանդակային առումով իր մեջ պարունակում է որոշում Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելու թույլտվության մասին, հետևաբար նշված փաստաթղթի ձևական կողմը որևէ էական նշանակություն ունենալ չի կարող:

Ցանկանում եմ արձանագրել, որ ՀՀ ոստիկանության հիշյալ գործողությունների արդյունքում խախտվել է Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքը և մենք օրենքով սահմանված կարգով դիմելու ենք քայլերի, որպեսզի հետայսու բացառվի նման անօրինական գործելաոճը:

Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել և ի՞նչ եք պատրաստվում անել՝ կապված ձեր պաշտպանյալի մեկնումը արգելելու հետ՝ չնայած դատարանի թույլտվությանը։

Մենք երեկ հանդիպել ենք մարդու իրավունքների պաշտպանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։Նա խոստացավ ուշադրության կենտրոնում պահել խնդիրը։ Մի բան է պարզ՝ դատարանի թույլտվությունը իրավապահ մարմինների համար փաստացի որևէ նշանակություն չունի։ Վերջիններս գործում են սեփական հայեցողությամբ և մեզ համար անհասկանալի իրավական տրամաբանությամբ։ Փաստորեն պետական մարմինները անօրինական ձևով սահմանափակել են Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը։ Մենք դեռևս ոչ ՀՀ Ոստիկանությունից, ոչ ԱԱԾ-ից պատասխան չենք ստացել: Դրանք ունենալու պարագայում օրենքով սահմանված կարգով բողոքարկելու ենք, բացառված չէ նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմումի ներկայացումը:

Տեսեք, նույնիսկ ստեղծված իրավիճակում իմ պաշտպանյալը շարունակում է կատարել իր ծառայողական պարտավորությունները՝ երկրի համար իրականացնելով կարևոր ծրագրեր։ Ընդ որում նա եկամտահարկ է վճարում այն դեպքում, երբ արդեն 6 ամիս է չի կարող օգտվել սեփական աշխատավարձից։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 8-ին հաստատել է իմ պաշտպանյալի իրավունքների խախտումը, սակայն արդեն մեկ ամսից ավել է մենք չենք կարողանում փոխել այս իրավիճակը։

Փաստորեն ստացվում է այսպես. Մենք փորձում ենք մեր բոլոր հարցերը լուծել բացառապես իրավական դաշտում և օրինական մեխանիզմներով, սակայն բախվում ենք լիակատար իրավական անհեթեթության և նիհիլիզմի։ Այս ամենը հնարավոր չէ այլ կերպ, քան ուղղորդված վերաբերմունք որակել: