Իշխան Զաքարյանը հանդիպել է Արթուր Վանեցյանին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆուտբոլին և ֆուտզալին առնչվող հարցեր: Իշխան Զաքարյանը նշել է, որ ֆուտբոլը և ֆուտզալը համահայկական խաղերի 17 մարզաձևերից ամենաշատ մասսայականություն վայելողն են, որոնց հայտերն արդեն իսկ մեծ թիվ են կազմում: «Այս պահի դրությամբ 46 թիմից հայտ ունենք և շարունակում ենք ստանալ: Կարծում եմ՝ մինչև հուլիսի 1-ը ֆուտբոլի և ֆուտզալի հայտերը կգերազանցեն հինգ տասնյակը»,- ասել է Զաքարյանը:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, ընդգծելով համահայկական խաղերի կարևորությունը, վստահեցրել է, որ կարվի հնարավոր ամեն բան՝ ապահովելու համահայկական խաղերի, մասնավորապես՝ ֆուտբոլային հանդիպումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը: «Ֆուտբոլն ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս ամենամասսայական խաղն է, և զարմանալի չէ, որ համահայկական խաղերում ևս ամենապահանջվածն է: Կարծում եմ՝ ունենալու ենք շատ լավ ֆուտբոլային հանդիպումներ և իրական տոն, որը համախմբելու է ողջ հայությանը Հայաստանում»,- ասել է Վանեցյանը:
Կողմերը պայմանավորվել են, որ մինչև հուլիսի 10-ը Համահայկական խաղերի գլխավոր մրցավարը կներկայացնի հայտերի վերջնական թիվը:
Քննարկվել են մարզական պատվիրակությունների մուտքը ՀՀ սահմանում առանձին անցակետով ապահովելու աշխատանքների իրականացմանն առնչվող և կազմակերպչական այլ հարցեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար