Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Անհատական ընտրության առաջ

Սահմնադրական դատարանի, այդ թվում դատավորի վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է մի կողմ դնել քաղաքական նախապատվությունը և նպաստել իսկապես Սահմանադրական մարմնի անկախության ապահովմանը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ իրավական երկրում որևէ դատարան չի կարող դատավարություն իրականացնել ելնելով դատավորի քաղաքական հայացքներից կամ քաղաքական նպատակահարմարությունից և հիմնավորումները, որ պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է այդ կառույցի վերաբերյալ կայացվող որոշումները քաղաքականացնելու վտանգավոր փորձ է:

Սահմանադրական դատարանի վերաբերյալ որոշումներ կայացնելիս պետք է շատ զգոն լինել, որովհետև ոչ ճիշտ կայացված որոշումները սահմանադրական ճգնաժամի պատճառ կարող են դառնալ՝ Եվրոպական մի շարք երկրների օրինակը պարզապես անտեսել չի կարելի: Մոլդովա, Լեհաստան, Ալբանիա. սրանք երկրներ են, որտեղ այս կառույցի նկատմամբ անլուրջ, ոչ հաշվարկված մոտեցումը բերել է սահմանադրական արդարադատության իրականացման անհնարինության, ինչն էլ լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել:

Մեր պետությունում սահմանադրական դատարանի քաղաքականացման մոդելով շարժվելը, հատկապես իշխող մեծամասնության թեկնածու դատարանում ունենալու աներկբա պահանջը մեկ կոճակով բավարարելը հակասելու է փոփոխություններ անելու, հին մոտեցումներից հրաժարվելու մասին ամեն օր հնչող հայտարարություններին: Եվ հիմնավորումները, որ նախկին իշխանությունները ևս առաջնորդվում էին այդ մոտեցմամբ նորերի սխալն արդարացնելու բավարար հիմք չի հանդիսանալու:

Այսօր ՍԴ դատավորի ընտրության հարցը իրապես վերածվել է քաղաքական լուրջ խնդրի.
ՍԴ թեկնածու առաջադրում է երկրի նախագահը, ում նույն թեկնածուն համարում է ոչ լեգիտիմ ընտրված, բայց միևնույն ժամանակ առաջադրումը դիտարկվում է որպես լեգիտիմ:
ՍԴ թեկնածուն սահմանադրական դատարանը համարում է քաղաքական մարմին:
Եվ ի վերջո թեկնածուի առաջադրման իրավական հիմքերը ևս խոցելի են:

Իմ մտահոգությունը ամենևին, Վահե Գրիգորյանի անձը կամ քաղաքական հայացքները չեն: Խոսքն այստեղ երկրի սահմանադրականության, դատական իշխանության, հատկապես սահմանադրական դատարանի անկախության մասին է:

Կամ մենք հրաժարվում ենք նախկինների նման բոլոր պետական համակարգերը միայն յուրայիններով և սեփական քաղաքական հայացքները կիսողներով համալրելու մոտեցումից, կամ մեզ մնում է ինքներս մեզ համոզել, որ ժողովրդավարության «բաստիոնը» մենք ենք, որովհետև ուրիշներին համոզելը շատ բարդ է լինելու:
Այսպիով, ԱԺ-ն և անհատապես յուրաքանչյուր պատգամավոր առաջիկայում իր քվեարկությամբ կամ երկրի համար կանխորոշելու են ոչ հեռու ապագայում դատաիրավական ճգնաժամ կամ դուռ են բացելու հետագա ավելի առողջ ընթացքի։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»