Թիլերսոնի հանդիպումները Ռուսաստանում ավելի լավ են անցել, քան ակնկալվում էր
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումները Ռուսաստանում ավելի լավ են անցել, քան ակնկալում էինք։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
«Կարծում եմ՝ հանդիպումները հաջող են անցել։ Գուցե նույնիսկ ավելի լավ, քան ենթադրվում էր։ Սակայն կարեւոր է վերջնական արդյունքը, այլ ոչ թե խոսակցությունները։ Մենք պետք է սպասենք վերջնական արդյունքին, իսկ դա կարող է ժամանակ պահանջել․․․ երկար ժամանակ»,- ասել է Թրամփը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները հիմա շատ ցածր մակարդակի վրա են։ «Մենք ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել ենք, որ հրաշալի կլիներ, եթե ՆԱՏՕ-ի երկրները ու մենք հարթեինք հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն այս պահին մենք ընդհանրապես լեզու չենք գտնում»,- ասել է Թրամփը։ Նա նշել է, որ Ռուսաստանը ուժեղ երկիր է, ու «մենք էլ շատ շատ ուժեղ երկիր ենք»։ «Տեսնենք, թե ինչպես կստացվի»,- ամփոփել է ԱՄՆ նախագահը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը