Ռուսաստանն արգելափակել է Սիրիայի մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւը
ՌՈւսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում օգտվել է վետոյի իրավունքից ու արգելափակել Սիրիայի մասին բանաձեւի ընդունումը։ Բանաձեւի վերաբերյալ նիստն անցել է ապրիլի 12-ին։ Բանաձեւը ԱԽ քննարկմանն էին ներկայացրել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, այն առաջարկում էր ՄԱԿ գլխավոր քարտուղարին օգնել հետաքննել Սիրիայում, այդ թվում Հան- Շեյխունում քիմիական զենքի կիրառման միջադեպերը, փոխանցւում է ՌԻԱ Նովոստին։
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը ավելի վաղ բանաձեւի նախագիծն անվանել էր «պարզ ու հավասարակշռված»։ Նոր տարբերակը գրեթե համընկել էր այն մեկի հետ, որն անցած շաբաթ էին առաջարկել երկրները, բայց որը քվեարկության չէր դրվել։ Այն պարունակում էր մի շարք պահանջներ սիրիական իշխանությունների նկատմամբ, մասնավորապես ՄԱԿ-ի փորձագետներին մուտքի ապահովում ռազմական ավիաբազաներ։
Ռուսաստանը ավելի վաղ ներկայացրել էր բանաձեւի իր տարբերակը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն շեշտել է, որ այդ տարբերակի «նպատակն է հետաքննության իրական անցկացումը, այլ ոչ թե մինչեւ փաստերը պարզելը մեղավորների նշանակումը»։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը