«Ռեալը» կարող էր հաղթել խոշոր հաշվով, բայց հաղթեց նվազագույն հաշվով (Լուսանկար)
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները պետք է երջանիկ լինեն, որ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4-րդ եզրափակիչում Մյունխենում «Ռեալից» պարտվեցին ընդամենը 2:1 հաշվով:
Առաջին խաղակեսից հետո, ճիշտ է, մյունխենցիները հաղթում էին 1:0՝ Վիդալի գոլի շնորհիվ, իսկ խաղակեսի վերջում կարող էին խփել երկրորդ գոլը, բայց Վիդալը չիրացրեց սխալ նշանակված11 մետրանոց հարվածը, այսուհանդերձ, կարող էին եւ բաց թողնել:

Իսկ ահա երկրորդ խաղակեսի հենց սկզբից արքայական ակումբը տիրեց նախաձեռնությանը: Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը, իսկ իր խաղընկերները շարունակում էին վտանգավոր գրոհել:

Չդիմանալով ճնշումներին Մարտինեսը երկու անգամ կոպտորեն խախտեց կանոները եւ կարմիր քարտի արժանացավ, որից հետո արքայական ակումբը ճնշող առավելություն ստացավ:
«Ռեալը» կարող էր մոտ մեկ տասնյակ գոլ խփել, բայց գոլխփեց միայն մեկ անգամ: Կրկին գոլի հեղինակ դարձավ Ռոնալդուն:

«Ռեալի» հաղթանակը, անշուշտ, կարող էր եւ ավելի խոշոր լիներ, բայց «Բավարիան» ունի Նոյերի նման տաղանդավոր դարպասապահ, որը մի քանի անգամ իսկական հրաշքի հեղինակ դարձավ:

Այսօր կայացած մյուս խաղում «Ատլետիկոն» 11 մետրոնոց հարվածի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց «Լեսթերին»:
Այսպիսով, քառորդ եզրափակիչ չորս խաղում որեւէ ոչ ոքի չարձանագրվեց:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար