Ուկրաինայի տարածքում կորել է ադրբեջանական ընկերության 170 000 եվրո արժողության դեղերի բեռը
Ադրբեջանական Epidbiomed ընկերության համար նախատեսված դեղերի ու բուժսարքավորումների՝ 20 տոննա քաշով բեռը անհայտ անձանց կողմից առեւանգվել է ՈՒկրաինայի տարածքում։
Epidbiomed ընկերության գլխավոր տնօրեն Սուրխայ Մուստաֆաեւը «Ազերի փրես» գործակալությանը հայտնել է, որ մեքենան կորել է վարորդի հետ միասին։ Բեռի ընդհանուր արժողությունը մոտ 170 հազար եվրո է։
Ս․ Մուստաֆաեւի խոսքով, բեռը ուղարկվել էր Ավստրիայից ու այն բանից հետո, երբ մեքենան հայտնվել է Ուկրաինայի տարածքում, վարորդի հետ կապը կորել է։ Նա շեշտել է, որ փոխադրման համար պատասխանատու էր ուկրաինական Rodnev ընկերությունը։ «Մենք պաշտոնական պայմանագիր ենք ստորագրել։ Դեղորայքի ու բուժսարքավորումների բեռը ձեռք է բերվել Ավստրիայի տարածքում ու հասել է Ուկրաինա առանց խնդիրների։ Ուկրաինայի տարածքում վարորդ Ռեւա Տարասի հետ կապը կորել է։ Մեքենայի կորելուց Rodnev ընկերությունը նույնպես ընդհատել է մեզ հետ կապը։ Մենք դիմել ենք Ուկրաինայի մի շարք պաշտոնական կառույցների, սակայն առայժմ արդյունք չկա»։
Ս․ Մուստաֆաեւը նաեւ հավելել է, որ հնարավոր է բեռի անհետացման հետ առնչություն ունի Rodnev ընկերությունը։
Վերջին մի քանի ամիսներին Ուկրաինայի տարածքում առեւանգվել է 18 մեքենա՝ արդբեջանական ընկերությունների բեռներով։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը