Օլանդ. «Ես փաստեր ունեմ, որ Ասադը քիմիական զենք է օգտագործել»
Ֆրանսիան տվյալներ ունի, որոնք հաստատում են Սիրիայի կառավարական ուժերի մեղքը ապրիլի 4-ին Իդլիբ գավառում կազմակերպված քիմիական գրոհի մեջ։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ «Le Monde» թերթին տված հարցազրույցում։
«Կոնկրետ տվյալ դեպքում մենք համոզված ենք, որ օգտագործվել է քիմիական զենք, որը բաց է թողնվել Շայրաթ բազայից դուրս եկած ինքնաթիռից։ Մեր տեղեկություններով այն պատահաբար կամ անզգուշությունից չի կիրառվել, եւ ոչ էլ ահաբեկչություն անելու նպատակով»,– հայտարարել է նա։
Օլանդի խոսքերով՝ հարվածը հասցվել է «մարտավարական նկատառումներով»։ «Այն ուղղված էր տեղանքի ուժերի վերադասավորման, կորուստներ տալու նպատակով՝ ներառյալ երեխաները, քանի որ հնարավոր չէ տարբերել զինյալներին խաղաղ բնակչությունից։ Ամերիկացիները նույնպես դրանում կասկածներ չունեն»,– ասել է նախագահը։
Ֆրանսիական առաջնորդը նաեւ հերքել է այն տեսակետը, թե ապրիլի 4-ին Իդլիբում կատարված գործողությունները կարող էին սարքված լինել։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ