Լավրովը՝ ամերիկացի լրագրողներին. Ո՞վ է ձեզ դաստիարակել
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ամերիկացի լրագրողների պահվածքին, որոնք փորձել են ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ նախարարի հանդիպումից առաջ բղավելով հարցեր տալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ճի՞շտ է, որ դուք աջակցում եք Սիրիայի կառավարությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Սպիտակ տան երեկվա հայտարարությունները»,- հարցրել է մի թղթակցուհի: «Սպիտակ տան երեկվա հայտարարություններին պատասխան ունե՞ք»,- բղավել է երկրորդը:
«Ո՞վ է ձեզ դաստիարակել: Ո՞վ է ձեզ նման պահվածք սովորեցրել»,- ի պատասխան հարցրել է Լավրովը:
Այնուհետեւ ռուս նախարարը ելույթ է ունեցել, խոսքը փոխանցել Թիլերսոնին եւ դիմելով ամերիկացի լրագրողուհուն՝ ասել է. «Հիմա կարող եք բղավել»: Նա ժպտացել է եւ ասել. «Շներհակալություն»: Սակայն նրա գործընկերները հավանաբար ծաղրը չեն կռահել եւ սկսել են կրկին հարցեր բղավել:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ