Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Եթե Ալբանիայում վեթինգն ուղեգիր էր դեպի ԵՄ, ապա դեպի ո՞ւր ուղեգիր է Հայաստանում ակնկալվող վեթինգը. քննարկում՝ նվիրված անցումային արդարադատությանը

 

Այսօր տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված անցումային արդարադատությանը և վեթինգի իրականացմանն առնչվող խնդիրներին։

Քննարկմանը մասնակցում էին «Լույս» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, նույն ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրներ Ռուբեն Մելիքյանը և Սիրանուշ Սահակյանը։

«Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը քննարկմանը ներկայացրեց անցումային արդարադատության միջազգային փորձը: Մասնավորապես նա նշեց, որ անցումային արդարադատությունը արձագանք է՝ մարդու իրավունքների սիստեմատիկ, համակարգային, պարբերական, զանգվածային խախտումներին:

«Միջազգային պրակտիկանում անցումային արդարադատությունը հետկոնֆլիկտային իրավիճակներին է արձագանքում: Հասարակության մեջ եղել են քաղաքացիական պատերազմներ, ապստամբող խմբերի և կառավարությունների միջև երկարատև պատերազմ, դրանք ուղեկցվել են մարդու իրավունքների խախտումներով, ընդ որում՝ թվային տեսանկյունից դրանք խլում են տասնյակ հազարներից մինչև միլիոնավոր կյանքեր»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց վեթինգի կիրառման ալբանական փորձը, քանի որ պաշտոնական մակարդակով նշվել է, որ ՀՀ-ում վեթինգի իրականացման համար հիմք է ընդունվում ալբանական փորձը: Արփինե Հովհաննիսյանը նշեց՝ գուցե ալբանական փորձն ինչ-որ տեղ հաջողել է, սակայն պետք է ազնիվ լինել ու մեդալի մյուս կողմը ևս ուսումնասիրել և տեսնել, թե ինչպիսի խութեր կան, որոնցից պետք է զգուշանալ և ուշադրություն դարձնել:

Ներկայացնելով ալբանական փորձը՝ Արփինե Հովհաննիսյանը նշեց՝ ՀՀ-ի և Ալբանիայի միջև տարբերությունները շատ են: Նա ներկայացրեց այն նախադրյալները, որոնք Ալբանիայում իսկապես պատճառ դարձան վեթինգի իրականացման համար: Արփինե Հովհաննիսյանը նշեց՝ վեթինգը պետք է դիտարկել միայն բացառիկ և ժամանակավոր պահ դատական համակարգում: «Սա յուրաքանչյուր երկրի համար որոշակիորեն պատմական նշանակություն ունի և պիտի հաշվի առնել՝ արդյոք ՀՀ-ում այդ պատմական պահն է: Նույնիսկ Վենետիկի հաձնաժողովը դեռևս իր միջանկյալ կարծիքն ունի Ալբանիայի 2015 թ. կատարված փոփոխությունների վերաբերյալ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանն ու մեջբերեց Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած հայտարարությունը՝ Ալբանիայում անցկացված վեթինգի հետ կապված. «Պետք է նկատի ունենալ, որ նման արմատական փոփոխությունը անխոհեմ կլինի նորմալ պայմաններում, քանի որ այն մեծ լարվածություն կառաջացնի դատական համակարգում, կխաթարի դատավորների աշխատանքը, կմեծացնի հասարակության անվստահությունը դատական իշխանության նկատմամբ, կշեղի դատավորների ուշադրությունը իրենց հիմնական խնդրից և ինչպես ցանկացած արտակարգ միջոց, կստեղծվի դատական իշխանության զավթման ռիսկեր՝ գործընթացը վհերահսկող քաղաքական ուժի կողմից: Նաև նշվում է, որ վեթինգի կիրառումը կարող է արդարացված լինել դատական համակարգում խիստ տարածված և խորքային կոռուպցիայի պայմաններում և միայն այս դեպքում նման ծայրահեղ միջոցը կարող է խորհուրդ տրվել այլ երկրներում»:

Արփինե Հովհաննիսյանը, որպես վերջաբան, ավելացրեց՝ համաձայնություն ու վստահություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է գործող իշխանությունների թափանցիկությունն ու ազնվությունը՝ մի քանի հարցի պատասխանելիս. «Արդյոք իշխանություններն ապահովելո՞ւ են բոլոր երաշխիքները՝ սկսած սահմանադրական բարեփոխումներից մինչև ընթացակարգային երաշխիքներ, թե՞ ամեն դեպքում, ինչպես հարմար է, այդ սկզբունքով էլ առաջնորդելու են: Պաշտոնավարման ո՞ր ժամանակահատվածից է ՀՀ-ում անցկացվելու դատավորների վեթինգ, դատավորների մասնագիտական ունակությունների փաստման արդյունքում, ի՞նչ է լինելու նրանց քննած գործերի ապագան, ո՞ր մարմիններն են իրականացնելու ՀՀ-ում վեթինգ: Միջազգային կառույցները մոնիթորինգ իրականացնելու՞ են, թե՞ այն լինելու է բացառապես Հայաստանի ներքին խնդիրը: Եթե Ալբանիայում վեթինգն ուղեգիր էր դեպի ԵՄ, ապա դեպի ու՞ր ուղեգիր է Հայաստանում ակնկալվող վեթինգը»:

Քննարկման ընթացքում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն էլ, անդրադառնալով անցումային արդարադատության և իրավունքի գերակայության հարաբերակցության թեմային, ասաց՝ սա հարց է, որը, թվում էր, առաջին իսկ պահից պետք է առաջանար անցումային արդարադատություն երևույթի ծննդին զուգահեռ. «Սակայն փաստ է, որ վերջերս է, որ գնալով ավելի մեծ տեղ և դեր է ունենում անցումային արդարադատության հետ կապված գրականության մեջ ու տարբեր հանրային տեքստերում»: