Թրամփն Ասադին «կենդանի» է անվանել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայի պատերազմին՝ Ռուսաստանի իշխանություններին մեղադրելով նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին հովանավորելու համար:
«Եթե Ռուսաստանը չխառնվեր ու չպաշտպաներ այդ կենդանուն (Ասադին-Tert.am), մենք այժմ խնդիրներ չէինք ունենա»,-ասել է Թրամփը:
Բացի այդ, նա հավելել է, որ Սիրիա մտնելու որևէ մտադրություն չունի՝ չնայած, որ անցած շաբաթ կարգադրել էր 59 թևավոր հրթիռ արձակել սիրիական ավիաբազաներից մեկի ուղղությամբ:
«Մենք չենք պատրաստվում Սիրիա մտնել: Բայց երբ տեսա՝ ինչպես են մարդիկ սարսափելի քիմիական զենքերն օգտագործում ու ինչպես են անմեղ փոքրիկները դրա պատճառով մահանում իրենց հայրերի գրկում, անհապաղ կանչեցի գեներալ Մեթիսին (Պենտագոնի ղեկավար-Tert.am)»,-նշել է Թրամփը՝ մեկնաբանելով աննախադեպ հրթիռակոծումը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն արձակել է «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ, որոնք արձակվել են «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ իրականացվել էր քիմիական հարձակումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել էր, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից»։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ