Թուրքիայում պահանջում են վերանորոգել Կիլիկիայի հայ թագավոր Օշինի դղյակը
Ներկայիս Թուրքիայի Մերսին նահանգի Չամլըյայլա գավառում ավերակ վիճակում գտնվող Կիլիկիայի հայկական Օշինի դղյակը վերականգման կարիք ունի::
Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, հայկական միջնադարյան դղյակը 10-րդ և 11-րդ դարերում հայերի կողմից գործածվել է պաշտպանական նպատակներով, սակայն ներկայում ավիրված վիճակում է: Տեղի բնակիչներն անհանգստանում են, թե դղյակը շուտով լիովին կվերանա:
Թուրքիայի քաղաքացիները պահանջում են վերականգնել այն` զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով: Այսպես, Անկարայից Ադանա այցելած Իզզեթ Քյոքենը նշել է. «Ամրոցը ողբալի վիճակում է գտնվում: Երեխաներս ցանկացան տեսնել այն, բերեցի, բայց լրիվ քանդված է: Վախենում եմ ներս մտնել: Անհանգստանում եմ, թե երեխաներիս վրա քար կընկնի»:
Ընտանյոք հանդերձ ամրոցը տեսնելու եկած Սյուլեյման Քարաբելենն էլ պահանջել է, որ վերանորոգման աշխատանքները հնարավորինս շուտ սկսեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը