Թայվանում արգելել են կատվի ու շան միս ուտել
Թայվանի խորհրդարանն արգելել է սննդի նպատակով կատվի կամ շան միս վաճառելը, գնելն ու գործածումը։ Օրենքը խախտելու համար նախատեսված է 50 հազարից մինչեւ 2 միլիոն թայվանյան դոլարի չափով տուգանք, հայտնում է Meduza–ն։
Օրինագիծը ներկայացրած Վան Յույ Մինը հիշեցրել է, որ որոշ ռեգիոններում սննդի մեջ կատվի ու շան միս գործածելն արդեն արգելված է, բայց Չինաստանը դարձել է ասիական առաջին երկիրը, որտեղ նման օրենք է հայտնվել ազգային մակարդակով։
Փոփոխությունները նաեւ խստացնում են կենդանիներին ծաղրի ենթարկելու համար նախատեսված պատժամիջոցները։ Հիմա դրա համար սպառնում է մինչեւ երկու տարի, իսկ կրկնահանցագործության համար՝ մինչեւ հինգ տարի ազատազրկում։ Օրենսդիրները արգելել են կենդանիներին «զբոսնելու» տանել մոտոցիկլետներին կամ ավտոմեքենաներին կապած։
Խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո օրենքի փոփոխությունները պետք է հաստատեն կառավարությունն ու նախագահը; Ակնկալվում է, որ դրանք ուժի մեջ կմտնեն 2017-ի ապրիլի վերջին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է