Սպիտակ տան մամուլի քարտուղարը խճճվել է իր հայտարարություններում
Սպիտան տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը անհարմար դրության մեջ է հայտնվել, ասելով, որ Ադոլֆ Հիտլերը քիմիական զենք չի գործածել իր սեփական ժողովրդի դեմ, հայտնում է AFP-ը։
Խոսելով Իդլիբում տեղի ունեցած քիմիական հարձակման մասին, որի համար Վաշինգտոնը պատասխանատու է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Սփայսերը նկատել է․ «Նույնիսկ ատելի Հիտլերը չէր իջել քիմիական զենք գործածելու մակարդակին»։
Հրեական Փեսախ տոնի առաջին օրը հնչած նման մեկնաբանությունը զարմացրել է լրագրողներին, որոնք Սփայսերին հնարավորություն են տվել պարզաբանել իր խոսքը։ «Խոսքը զարին գազի մասին է, որը այն ժամանակ չկար։ Հիտլերը իր ժողովրդի դեմ գազ չի օգտագործել, ինչպես Ասադն է անում»,- փորձել է իր միտքը հասկանալի դարձնել Սփայսերը։
Երբ լրագրողները նրան հիշեցրել են Հոլոքոսթի մասին, Սփայսերը՝ նշելով, որ «հասկացել է իմաստը», հայտնել է «Հիտլերը նրանց Հոլոքոսթի կենտրոններ է բերել։ Ես դա հասկանում եմ։ Բայց ես խոսում եմ այն մասին, թե ինչպես է Ասադը զենք օգտագործում՝ կործանելով անմեղ մարդկանցով բնակեցված քաղաքները»։
Այդ տարօրինակ հայտարարություններից հետո Սփայսերը գրավոր մեկնաբանությամբ պարզաբանել է, որ «ոչ մի դեպքում չէր ցանկանում նվազեցնել Հոլոքոսթի սարսափելի բնույթը»։
«Ես փորձում էի ցույց տալ բնակավայրերում օդանավեր ու քիմիական զենք գործածելու մարտավարության տարբերությունը։ Անմեղ մարդկանց վրա ցանկացած հարձակում դատապարտելի է ու աններելի»,- ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է