Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրում է Հայաստանին
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել «հայկական կողմի դիվերսիայի» հետևանքով ադրբեջանցի զինծառայողի մահվան առնչությամբ, գրում է Minval գործակալությունը:
Հաղորդման մեջ ասվում է, որ երկու երկրների արտգործնախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպման նախօրեին հայկական կողմի իրականացրած «հերթական արյունահեղ գործողությունը» տապալում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները և «նպաստում տարածաշրջանում լարվածության աճին»:
«Մենք ընդգծում ենք, որ այս սցենարի իրականացման ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի և այդ երկրի կառավարության վրա է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման էր ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի՝ մահվան վրեժն առնող զինծառայողներին: Վերջինները բարձր որակով էին կատարել վերադասի հրամանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...