Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Իսկ ե՞րբ մտքի դար չի եղել

Նիկոլ Փաշինյանն ասել է եւ գրեթե բոլոր ՔՊ-ականները, այդ թվում մեծ եւ փոքր պաշտոնյաները կրկնում, իրենց ֆեյսբուքյան էջերում գրում են հետեւյալ միտքը.

«Մենք հավատում ենք, որ 21-րդ դարը հայ ժողովրդի դարն է լինելու: Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, ահա եկել է մտքի դարը, եւ որեւէ կասկած չկա, որ մենք ունենք միտք եւ մեր հիմնական անելիքը բնորոշված է: Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ միտքը ինքնադրսեւորվելու, իրացվելու հնարավորություն ունենա»:

Մտահոգիչ է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակիցները, մերձավորները նրան փորձում են վերածել Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի: Մտահոգիչ է, որ նա չի կանխում այս քայլերը: Տխուր է, երբ չեն նկատում, թե ինչպես են կրկնում այն ամենը, ինչ եղել է խորհրդային պետությունում:

Ինչ վերաբերում է բուն մտքին, ապա ախարհի արարման հենց սկզբից «մտքի դար» է եղել: Երբ չես գիտակցում այս պարզ ճշմարտությունը, ապա հետագա խնդիրներն ու անհաջողությունները երաշխավորված են:

Մտքի դար է եղել, երբ ծովի դար է եղել: Մտքի դար է եղել, երբ նավթի դար էր: Նույնպես մտքի դար էր, երբ ուժի դար էր, եւ անգամ երբ բախտի դար էր, կրկին մտքի դար էր:

Առանց մտքի հնարավոր չէր ծովի տիրակալ դառնալ եւ նոր երկրներ հայտնաբերել, նվաճել, երբ նավթի դար էր, հնարավոր չէր այն հայտնաբերել, արդյունահանել, օգուտ քաղել, եեթե միտք չլիներ: Նույնիսկ բախտի եւ ուժի դարաերում իշում էին նրանք, ովքեր միտք ունեին:

Ի՞նչ էին անելու Կյուրոսը, Ալեքսանդր Մակեդոնացին, Տիգրան Մեծը, Հուլիոս Կեսարը, Նապոլեոնը եւ մյուսներն առանց մտքի: Մի՞թե կարծում եք իսպանացիներն ու պորտուգալացիները, անգլիացիները եւ ֆրանսիացիները նոր երկրներ էին հայտնաբերում որովհետեւ բախտ եւ ուժ ունեին կամ ծով ունեին: Առանց մտքի նրանք այդ ամենը չէին ունենա: Նույնպես անգլիացիներն իրենց հայրենիքից հազարավոր կիլոմետրերով հեռու նավթահանքերին չէին տիրանա առանց մտքի, հույսը դնելով ուժի, բախտի կամ ծովի վրա:

Ժամանակին մենք եւս ունեինք ծով, ուժ, բախտ, անգամ նավթ, բայց դրանք չքացան, քանի որ հավաքական միտք չունեինք: Ազգային եւ պետական հավաքական միտք չունեինք:  

Հիմա էլ, երբ մտքի դար է, առանց մտքի հնարավոր չէ բարձր տեխնոլոգիաները ծառայեցնել պետության եւ ժողովրդի շահերին:

Եւ վերջապես, չի կարելի խորհրդային կարգախոսներով ժողովրդին ոգեւորել, հանգիստ նստացնել տեղները, ասելով, թե վերջ, հանգիստ եղեք, արդեն մտքի դար է, մենք միտք ունենք եւ ամեն ինչ լավ է լինելու:

Ի վերջո, միտք ունեցողները չեն վնասում պետությանն իրենց քայլերով, հայտարարություններով: Միտք ունեցողները երկիրը սեւի եւ սպիտակի, սեւազգեստների եւ ծաղկավոր հագուստ կրողների չեն բաժանում, ՔՊ-ն նոր կոմկուսի կամ նմանատիպ այլ կուսակցության չեն վերածում, իրենց առաջնորդի լավ կամ վատ միտքը քոփի փասթ չեն անում եւ տարածում այնպես, ինչպես խորհրդային տարիներին:

Խոսում եւ ձգտում եք նմանվել Արեւմուտքին: Քանի անգամ եք տեսել, որ Մերկելի կամ Թրամփի կուսակիցները, Մակրոնի կամ Մեծ Բրիտանիայի վարչապետի թիմակիցները, մեծ եւ փոքր պաշտոնյաները նրանց խոսքերը տեղադրեն իրենց էջերում՝ հիացական բացականչություններով: 

Մեզ իրոք միտք է պետք, որ նեղ անձնական եւ խմբային շահերը վեր չդասենք պետության եւ ազգի շահերից: Երբ այդ միտքը ունենանք, ամեն ինչ աստիճանաբար իր տեղը կընկնի:

Հակոբ Ասատրյան

Top-News.am