Թիլերսոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ընտրի, թե ում հետ է ցանկանում շարունակել հարաբերությունները՝ ԱՄՆ–ի եւ Արեւմուտքի երկրների թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ Իրանի հետ։
«Մենք ուզում ենք թեթեւացնել սիրիացի ժողովրդի տառապանքը։ Ռուսաստանը կարող է լինել այդպիսի ապագայի մի մասը եւ կարեւոր դերակատարում ունենալ դրանում։ Կամ Ռուսաստանը կարող է շարունակել աջակցել այդ խմբին (Ասադի ռեժիմ, Իրան), որը, ինչպես մենք ենք կարծում, երկարաժամկետ հեռանկարում չի պատասխանի Ռուսաստանի շահերին»,– ասել է նա։
Թիլերսոնի խոսքերով՝ Վաշինգտոնում սիրիական հակամարտության կարգավորման ժամկետների վերաբերյալ կանխատեսումներ չեն անում, սակայն Արեւմուտքը վստահ է, որ Դամասկոսում իշխանությունը վերջ ի վերջո կփոխվի։
«Բոլորիս պարզ է, որ Ասադի ընտանիքի ղեկավարումը իր վերջին է մոտենում»,– ասել է պետքարտուղարը։
Ավելի վաղ հաղորդվել էր Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հնարավոր հանդիպման մասին՝ դիվանագետի Մոսկվա կատարելիք այցի շրջանականերում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է