Գեղամ Պետրոսյանին կալանավորեցին. նրան մեղադրում են Զաքար Հովհաննիսյանի սպանության համար
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը եւ որոշում կայացրեց կալանավորել Մարտի 1-ի գործով մեղադրվող ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին, որ մեղադրվում է Զաքար Հովհաննիսյանի սպանության համար։
Դատարանը նաեւ իրավաչափ է ճանաչել Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու քննիչի որոշումը:
Նշենք, որ հունիսի 6-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդությունը, որ ներկայացրել էր նախաքննական մարմինը, եւ Գեղամ Պետրոսյանի ձերբակալան որոշման դեմ բերված պաշտպանական կողմի բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ գնդապետ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով): Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է հունիսի 4-ի երեկոյան մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար