Թրամփը Չերնոգորիային ընդունել է ՆԱՏՕ–ի կազմում
Չերնոգորիայի ազգային հեռուստաընկերությունը հանդես է եկել հաստատումով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկիրը ՆԱՏՕ–ի կազմում մտցնելու վերաբերյալ արձանագրությունը։
Ինչպես հաղորդում է հեռուստաընկերությունը, արձանագրության ստորագրումով պաշտոնապես ավարտվել է ԱՄՆ–ի կողմից Չերնոգորիայի` Հյուսիս–ատլանտյան միությանը անդամակցելու գործընթացը։
«Ստորագրման վերաբերյալ հայտարարությունը կհրապարակվի ուշ երեկոյան կամ վաղն առավոտյան՝ ամերիկյան ժամանակով»,– ասվում է հեռուստաընկերության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ սենատը գրեթե միաձայն վավերացրել էր Չերնոգորիայի ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ արձանագրությունը. կողմ էին քվեարկել պալատի 97 անդամներ, միայն երկուսն էին դեմ եղել։ ՆԱՏՕ–ի 2009 թվականի գագաթնաժողովին Չերնոգորիան ՆԱՏՕ–ին անդամակցելու գործողությունների նախագիծ էր ստացել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է