Ֆրանցիսկոս պապը հաստատել է ապրիլի վերջին Եգիպտոս այցելելու մտադրությունը
Չնայած Եգիպտոսում անցած կիրակի իրագործված արյունահեղ ահաբեկչություններին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաստատել է ապրիլի վերջին Կահիրե առաքելական այց կատարելու իր մտադրությունը, Վատիկանի ռադիոյին հայտնել է Կոնվենտում փոքրամասնություն կազմող Եղբայրության կաթոլիկ օրդենի վանահայր Մարկո Տասկան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պապը կանգ չի առնի այն բանի առջեւ, որը, ցավոք, տեղի է ունեցել: Նա Եգիպտոս կմեկնի մեծ հաստատակամությամբ եւ համոզվածությամբ, որպեսզի նպաստի քրիստոնեական կենսակերպի երկխոսությանն ու ընդհանրությանը»,- հայտարարել է ֆրանցիսկյան վանականների ղեկավարներից մեկը, որոնց երկուշաբթի Վատիկանում ընդունել է հովվապետը:
«Պապը մշտապես ամբողջ տեղեկատվությունն ստանում է, եւ նա հաստատել է Եգիպտոս իր ճանապարհորդության մասին»,- ընդգծել է Տասկան:
Նախօրեին Վատիկանի պետքարտուղարի ընդհանուր հարցերով տեղակալ, արքեպիսկոպոս Ջովանի Անջելո Բեչուն հայտնել էր, որ Եգիպտոսի իշխանությունները Սուրբ գահին հավաստիացրել են հովվապետի առաջիկա այցելության անվտանգության ապահովման մասին:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ