Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները Իրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրին Կանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետ Լուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրը Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան Երաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչ ԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախություն Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճը Նևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառով Այդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. Պապիկյան

Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ Զելենսկի
Թոփ-լուրեր

Գլխավոր դատախազը պետք է արձագանքի Փաշինյանի «մայթերի տակով» քայլելու կոչին

Այսօր կառավարության նիստում դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան կոչ արեց բռնության կոչերին չվերաբերել առանձին վերցրած հոդվածների, այլ հանրային, պետական անվտանգության տեսանկյունից:

«Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է արժանանա կոշտ հակահարվածի»,- կառավարության նիստում հայտարարել է Փաշինյանը, ավելացնելով, թե բռնության քարոզ անողները գործելուց, բերանները բացելուց առաջ պետք է տասը անգամ մտածեն, իսկ եթե անգամ դրանից հետո քարոզ անեն, ապա պետք է արժանանան տասնապատիկ հուժկու, այն էլ երկաթյա հարվածի:

Գլխավոր դատախազը շատ ուշադիր լսեց նրան, եւ գլուխը վերուվար անելով համաձայնության նշաններ արեց, անգամ հայտարարեց, թե աշխատանքներ են իրականացվում ամբողջ ցանցը եւ կազմակերպիչներին բացահայտելու համար:

Եւ հիմա կարծում ենք, որ Արթուր Դավթյանը պետք է ապացուցի, որ ճիշտ է հասկացել գործող վարչապետին եւ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու բռնություն քարոզողներին իրավական պատասխանատվության ենթարկելու համար:

Հենց նույն կառավարության նիստի ժամանակ, նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Մարդիկ կան, որ ուզում են երկրում քաոսային իրավիճակ ստեղծել, չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային իրավիճակ է, ներքաղաքական լարված, պայթյունավտանգ վիճակ է... Այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի է: Հասկացանք, 1, 2, 3, 4, այսինքն այդ գող, ավազակները պետք է երկրում իրենց լավ զգա՞ն: Դրանք պետք է մայթերի տակով, «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է եւ լրջորեն զբաղվե՛ք այս հարցով»:

Կրկին հենց նույն նիստի ժամանակ վարչապետը նաեւ հայտարարել է.

«Ինչ վերաբերում է սեւազգեստ խմբերին, դրանց պետք է տեղորոշել, սեւ շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել եւ ճանպարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»:

Հիշեցնենք նաեւ, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց խաթարել դատարանների աշխատանքը, անգամ դատավորներին ներս չթողնել աշխատանքի, անգամ ներս մտելու փորձ անող դատավորին բռնությամբ արգելեցին իրականացնել իր գործառույթը:

Եւ հենց այդ նույն օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:

Արթուր Դավթյանը լսելով Նիկոլ Փաշինյանի հրահանգը, հանձնարարականը, պետք է շատ արագ անցնի գործի եւ որակում տա վերոհիշյալ հայտարարություններին:

Դատախազը պետք է որ շատ լավ հասկանա, որ առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի որեւէ մեկը որեւէ մեկին կամ մի խումբ անձանց իրավունք չունի որակել որպես գող կամ ավազակ:

Դատախազը պետք է որ շատ լավ իմանա, որ երբ ինչ որ մեկը հայտարարում է, թե ինչ որ մեկը կամ մի խումբ անձինք իրավունք չունեն քայլել փողոցում, եւ պետք է մայթերի տակով անցնեն, ապա դա հենց ատելության քարոզ է եւ բռնության կոչ:

Վարչապետի համակիրը լսում է նրան, որոշում իր գլխում, թե ովքեր են գողերն ու ավազակները եւ նրանց տեսնելով փողոցում քայլելիս, հարձակվում նրա վրա: Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ բռնության քարոզ:

Դատախազը պետք է որ հրաշալի հասկանա, որ եթե վարչապետի կողմնակիցը լսում է սեւազգեստ մարդկանց մասին նրա հայտարարությունները, ապա փողոցում սեւ վերնաշապիկ կրող տղաների տեսնելուց հետո, ջանք ու եռանդ է գործադրելու նրանց ծաղկավոր բաբչկա «նվիրելու» համար:

Դատախազը պետք է գիտակցի նաեւ, որ չի կարելի որեւէ կերպ խաթարել դատարանների նորմալ գործունեությունը եւ առավել եւս՝ դատավոր քաշքշել:

Եւ ամենակարեւորը, դավադիր պատերազմի մասին հայատարարությունը եւս գլխավոր դատախազի ուշադրությունից չպետք է վրիպի: Չէ որ հենց այդ կոչին հետեւեց ոմն Ջիվանի հայտարարությունը, այն էլ հանրահավաքի ժամանակ, թե պատրաստ է «ցխել» Արցախի նախագահի գլուխը: Ի դեպ, որքան էլ տարօրինակ հնչի, նման կոչեր այս երեսուն տարվա ընթացքում անգամ Բաքվում չէին հնչել:

Ի դեպ, դատախազությունը ոչ մի կերպ չպետք է կոծկի ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի դեմ տեղի ունեցած հարձակումը, երբ նա թոռների հետ զբոսնում էր Ազատության հրապարակում:

Վերեւից եկող բռնության եւ ատելության կոչերն են հանգեցնում նրան, որ չկայացած երիտասարդների խումբը որոշում է ՀՀ քաղաքացուն նետել աղբամանը կամ առեւանգել:

Եւ ամենակարեւորը, յուրաքանչյուր հոդվածի, ֆեյսբուքյան գրառման տակ հարյուր հազարավոր բռնության եւ ատելության կոչեր են արվում, եթե հոդվածագիրը կամ գրառման հեղինակը համարձակվում է քննադատել կամ համաձայն չլինել վարչապետի կամ կառավարության հետ:

Այնպես որ, Արթուր Դավթյանը շատ կոնկրետ քայլեր ունի անելու եւ շատ կոնկրետ մարդու հայտարարությունների հիման վրա:

Հայաստանն արդեն ծնկի է եկել բռնության եւ ատելության ամենօրյա կոչերի տակ:

Հակոբ Ասատրյան

Top-News.am