Առաջին բերովի հանրահավաքը
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն անցկացրեց իր առաջին «բերովի» հանրահավաքը: Աբովյանի քաղաքապետի ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները որոշեցին աջակցել իրենց թեկնածուին, բայց ստացվեց 1000-1500-անոց հանրահավաք:
Ընդ որում, հանրահավաքի մասնակիցների 70-75 տոկոսին «քերել» բերել էին Հայաստանի տարբեր բնակավայրերից: Նրանց մեջ շատ էին դպրոցահասակ երեխաները: Չի բացառվում, որ մասնակիցների մեջ արդեն կային ՔՊ-ի համակիրները՝ շտուրմաբթայլունգները:
Դատարանները շրջափակելու, մեծ հաշվով տապալված եւ անհաջող ակցիայից հետո սա արդեն երկրորդ իրադարձությունն է, երբ ՔՊ-ին չի հաջողվում փողոց մարդ դուրս բերել:
Հանրահավաքը չստացվեց: Իհարկե, կան եւ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ: Անշուշտ, ՔՊ-ի վարկանիշն այլեւս այն չէ, ինչ անցած տարվա այս օրերին կամ անգամ անցած տարվա վերջում, բայց կա նաեւ օբյեկտիվ կողմը. մարդիկ հոգնել են ապրել անդադար հեղափոխական իրավիճակում:
Մեծ է հավանականությունը, որ Աբովյանում ՔՊ-ի թեկնածուն պարտվի, եթե, իհարկե, իշխանությունները չգնային ուժային ճնշման տարբերակին: Իսկ ՔՊ-ի թեկնածուի պարտությունը, անկեղծ լինենք, դրական կլինի երկրի համար: Ի վերջո, Հայաստանը Թուրքմենստան չպետք է դառնա:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT