Պեսկովը՝ Թրամփի դստեր մասին. Կրեմլը չի խառնվում այլ երկրների առաջնորդների ընտանեկան գործերին
Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի խառնվում այլ երկրների առաջնորդների ընտանեկան գործերին։ Այսպես նա պատասխանել է հարցին, թե ինչպես է Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիան վերաբերվում երկրների ղեկավարների բարեկամների մասնակցությանը քաղաքականության մեջ։
«Թրամփ զույգի ընտանեկան հարաբերությունները Կրեմլի խնդիրը չեն։ Կրեմլը շատ ուշադիր է վերաբերվում այն հարցին, որ չխառնվի այլ երկրների ներքին հարցերին, առավել եւս՝ այլ պետությունների առաջնորդների ընտանեկան հարցերին, եւ միշտ շնորհակալ է այդ հարցում փոխադարձության ադեկվատ դրսեւորման համար»,– ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, պատմել էր, թե ինչպես է իր քույր Իվանկան ազդել հոր՝ անցյալ շաբաթ Սիրիայի օդային ռազմաբազայի վրա հրթիռային հարվածներ հասցնելու որոշման վրա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է