Հրաժարական է տվել Ալաբամայի նահանգապետը սիրուհու պատճառով
Ալաբամա ամերիկյան նահանգի նահանգապետ Ռոբերտ Բենթլին հրաժարական է տվել սկանդալից հետո, երբ պաշտոնական դիրքը ցանկացել է օգտագործել օգնականի հետ սիրային կապը թացքնելու համար:
Հանրապետական կուսակցության անդամ 74-ամյա Բենթլին հրաժարականի դիմումը ներկայացրել է երեկ՝ ապրիլի 10-ին: Մինչ այդ նահանգի կոնգրեսի կողմից նրա իմպիչմենտի վերաբերյալ լսումներ էին ընթանում: Հաղորդում է «Washington Post»-ը:
Քննության ընթացքում պարզվեց, որ նահանգապետը փորձել է թաքցնել սիրային կապը նրա ամուսնացած օգնական Ռեբեկկա Մեյսոնի հետ:
Քննությունը մեկնարկեց այն բանից հետո, երբ Ալաբամայի ոստիկանության բաժնի պետերից մեկը պաշտոնանկությունից հետո հրապարակեց Բենթլիի և Մեյսոնի բավականին անկեղծ հեռախոսազրույցի ձայնագրությունը: Ինչպես հետագայում պարզվեց, ձայնագրությունն արվել էր նահանգապետի նախկին կնոջ կողմից, որից նա ամուսնալուծվել էր 2015 թվականին 50-ամյա ամուսնությունից հետո: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Zham.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է