Երաժշտական աշխարհի ամենահարուստ կինը
Երգչուհի Ռիհաննան Forbes-ի վարկածով դարձել է երաժշտական աշխարհի ամենահարուստ կինը։ Պարբերականը նրա կարողությունը գնահատել է 600 մլն դոլար։
Նա առաջ է անցել Մադոննայից, որի կարողությունը 30 մլն դոլարով պակաս է, ինչպես նաև Սելին Դիոնից (450 մլն դոլար) և Բեյոնսեից (400 մլն դոլար)։
Ռիհաննայի համար հիմնական եկամուտն ապահովում է համագործակցությունը LVMH Moet Hennessy Louis Vuitton ընկերությունների խմբի հետ, որն արտադրում է լյուքս դասի ապրանքներ։ Երգչուհին և LVMH-ը հիմնել են Fenty Beauty կոսմետիկայի բրենդը, ինչպես նաև բացել նորաձևության տուն։
Բացի այդ, Ռիհաննային է պատկանում Savage X Fenty ներքնազգեստի բրենդը։ Նա միլիոնավոր դոլարներ է աշխատում նաև համերգներից ու թողարկված ալբոմներից։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ