Անգելա Մերկելը եւ Թերեզա Մեյը Թրամփի հետ զրույցում սատարել են նրան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը եւ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հավանության են արժանացրել սիրիական «Շայրաթ» օդային բազայի վրա ԱՄՆ հրթիռակոծությունը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ,– հաղորդում է Reuters-ը։
«Վարչապետ Մեյը եւ կանցլեր Մերկելը իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայում ԱՄՆ գործողություններին եւ ընդգծել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պատասխանատվության ենթարկելու հարցի կարեւորությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Թրամփը, Մեյը եւ Մերկելը պայմանավորվել են հետագայում էլ կապի մեջ լինել սիրիական հարցով։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել էր, որ սիրիական օդային բազայի ուղղությամբ արձակված հրթիռաjin հարվածը վնասել է սիրիական ինքնաթիռների 20%-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է