Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Հայաստանի եւ Ադրբեջանի մեկ օրը կամ սաստիկ շոգերին սպասելիս

Ասա, ինչ է իրադարձություններ են կատարվում երկրում, ասեմ` ինչ պետությունում ես ապրում դու: Փորձենք տեսնել, թե հունիսի 3-ին ինչով էին ապրում Հայաստանում եւ մեր հարեւան երկրում՝ Ադրբեջանում:

Հայաստանում մի խումբ ցուցարարներ պահանջում էին խորհրդարանականներից, որ տուրք չգանձեն ներկրվող ցեմենտից: Բնականաբար, պատգամավորները նրանց չլսեցին:

Ադրբեջանցիներն օրը սկսեցին լուրով, թե միջազգային փորձագետները համոզված են, որ Ադրբեջանն առաջիկայում կավելացնի նավթի արդյունահանումը: Իսկ ահա հայաստանցիներին հայտնի դարձավ, որ շոգերը սովորականից շատ ավելի շուտ են սկսվելու:

Ավտովթարների առումով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանցից հետ չմնացին: Երեւանում ինչ-որ մեկը հաջողացրել էր ավտոմեքենան մխրճել պատի մեջ եւ փլուզել այն, իսկ Ադրբեջանում, Մասազիրում վթարի հետեւանքով զոհեր են եղել:

Ադրբեջանում այսօր արծաթն ու ոսկին թանկացան, իսկ Հայաստանում իմացան, որ «Արմենիա Էյրվեյզը» հունիսի 15-ից սկսում է Երեւան-Թեհրան-Երեւան կանոնավոր չվերթները:

Պաշտոնական Բաքուն վաղ առավոտյան հայտնեց, թե իբր հայկական կողմը գիշերը խախտել է հրադադարի ռեժիմը եւ գնդակոծել ադրբեջանական դիրքերն ու բնակավայրերը: Հայկական կողմը գնդակոծությունների մասին ոչինչ չի հայտնել:

Հայաստանում գտել են այն մորը, որը նորածին երեխային նետել է ջրանցքի մեջ: Նա ասել է, թե իբր երեխան մահացած է ծնվել: Ի դեպ, այս լուրը շտապել են հայտնել նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները: Իսկ ադրբեջանական Սումգայիթում ավտոբուս է հրդեհվել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Հայաստանի վարչապետը նրանց հետ չի հանդիպել, քանի որ արձակուրդում է:

Հայաստանում քննարկում են իմքայլական պատգամավոր Եղոյանի ռեստորանային վեճը, իսկ հարեւան երկրում անսովոր ավտովթարը, բայց ոչ պատգամավորի մասնակցությամբ: 

Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանը երկարացրել արձակուրդը, եւ ինչպես է երկիրը ղեկավարելու Ավինյանը, հանրությունն առանձնապես չի քննարկում: Ադրբեջանցիներն էլ առանձնապես չեն քննարկում պատգամավորներից մեկի հայտարարությունը, թե աշխարհն ընդունում է, որ Ադրբեջանը տարածաշրջանային առաջատար է:

Մինչ անձրեւներից հետո թունավոր նյութերը հոսում են Կապանով եւ լցվում Ողջի գետը, Ազգային ժողովը օրինագծեր էր ընդունում, իսկ այդ ընթացքում Ադրբեջանում մի շարք ավտովթարներ տեղի ունեցան, որի պատճառով զոհվեցին մարդիկ: Վթարի է ենթարկվել նաեւ հայտնի ադրբեջանցի երգչուհու դուստրը:

Հայաստանում շարունակում են գործ հարուցել նախկին ու ներկա գյուղապետերի նկատմամբ: Հերթը հասավ Կարճեւանի գյուղապետին: Նա հողերը խախտումներով է օտարել: Ադրբեջանում էլ ազատ են արձակել նրան, որին կալանավորել էին բազմահարկերի հրդեհից հետո:

Երեւանում մի մարդ պաշտպանության նախարարության մոտ սպառնում էր ինքնահրկիզվել, իսկ մի խումբ մարդիկ շրջափակել էին սորոսականների գրասենյակը: Ադրբեջանում էլ հայտնեցին, որ ավտոկայարաններն անցնում են խիստ ռեժիմի աշխատանքի:

Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ոչ, քանի որ գտնվում է արձակուրդում, փոխարենը մի «դուխով» գործարար ներխուժել է երեւանյան բակերից մեկը, փորձել ապամոնտաժել պոմպակայանը եւ տեղում գարեջրատուն կառուցել: Ոստիկանները շտապել են հակահեղափոխական բնակիչներից պաշտպանել հեղափոխական գործարարին:

Հայաստանում ԱԺ փոխխոսնակը սպասում է, որ իրենից ներողություն խնդրի Դանիել Իոնիսյանը, բայց քչերն են հավատում, որ այն կլսվի: Իսկ Ադրբեջանում ադրբեջանցիներին համոզում են, որ նրանք հրաժարվում են դոլարներից:

Ադրբեջանում ուրախությամբ հայտնում են, որ պատանի ադրբեջանցի ըմբիշը հաղթել է պատանի հայ ըմբիշին: Ինչպես տեսնում եք, այս առումով երկու հասարակությունները միմյանց շատ նման են: 

Հայաստանցիներն այսուհետ կարող են հանգիստ ապրել. հաստատվել է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը, իսկ ադրբեջանցիները կարող են հպարտանալ, որ Ադրբեջանում աշխատելու է սոցծառայության հարյուրավոր գրասենյակներ:

Ադրբեջանում վաճառքի է հանվել «Չինար» սառնարանների գործարանի Շամքորի մասնաճյուղը: Հայաստանում նման գործարան վաճառքի չի հանվել, փոխարենը պատգամավորները ցանկանում են փոխհատուցումից զրկել մարտի մեկին տուժած ոստիկաններին: Հավանորեն, նրանց համոզմամբ երկիրն այդպես ավելի լավ կզարգանա:

Այսպիսին էր Հայաստանի եւ Ադրբեջանի մեկ օրը: 

Վարդան Մխիթարյան

Top-News.am