Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

«Մինսկի խումբը ինչ-որ տեղ դարձել է ադրբեջանական քաղաքականության ձեռքին պատանդ». Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամփոփելով մայիսի 27-30-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքները, համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշվում է. «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի ուղեկցությամբ մայիսի 27-ին Երևանում համանախագահները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև մայիս 30-ին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու մայրաքաղաքներում համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։

Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։ Լեռնային Ղարաբաղում համանախագահներին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից ներկայացվել է հումանիտար հարցերի շուրջ զեկույց»։

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

– Պարոն Բաբայան, ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ, սա մտահոգիչ չէ՞, այս ամենի հետևանքներն արդյո՞ք վտանգավոր չեն։

– Այսպես ասած, ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական կողմից ահաբեկչության արդյունք Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ։ Համայնքը ո՛չ քաղաքական, ո՛չ պետական կազմավորում է, և ո՛չ էլ հակամարտության կողմի կարգավիճակ ունի։ Այն անորոշ կազմակերպություն է, Արցախն ունի, օրինակ, ռուսական համայնք, բայց սա չի նշանակում, որ նրանք ինչ-որ բանակցային կողմ կամ պետական կազմավորում են։ Եթե նրանք հանդես են գալիս՝ որպես Արցախի բնակիչներ, պետք է ճանաչեն Արցախի Հանրապետությունը և դրանով իրենց համարեն Արցախի քաղաքացիներ, սակայն սա տեղի չի ունենում և դժվար թե տեղի ունենա: Հետևաբար՝ նրանք պետք է ճանաչվեն՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ։

Պարզ է, որ հանդիպումները շահարկելու և հակամարտության տեսությունը խեղաթյուրելու նպատակ ունի։ Պարզապես, կրկնում եմ՝ Մինսկի խումբը ինչ-որ տեղ դարձել է ադրբեջանական քաղաքականության ձեռքին պատանդ։ Այդ պատճառով ստիպված հանդիպումներ են կազմակերպում նրանց հետ, որպեսզի իրավիճակն ավելի չվատթարացնեն։ Սա է հանդիպումների պատճառը, սակայն լուրջ գործոն կամ այլ զարգացում այդ համայնք կոչվածի հետ կապված անհնարին է։ Սակայն, եթե Ադրբեջանը բավարարվում է այդպիսի հանդիպումներով, թող բավարարվի, բայց Արցախը նրանց չի ճանաչում՝ որպես ինչ-որ գործոն կամ կազմակերպություն։

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հայկական կողմը չի բարձրաձայնում Ադրբեջանից բռնի ուժով գաղթած հայ փախստականների խնդիրը, ինչո՞ւ Մինսկի խումբը նրանց հետ ևս չի հանդիպում։

– Գուցե մենք կարողանանք այդ քայլն անենք, բայց խնդիրն այն է, որ այդ մարդիկ ներկայացվում են պետության կողմից, տվյալ պարագայում՝ Արցախի կամ Հայաստանի հանրապետությունների կողմից, այսպես ասած, կազմակերպություններ, որոնք ներկայացնում են հայկական երկու պետությունները։ Մենք, ի տարբերություն ադրբեջանցիների, այս հարցերը չենք շահարկում, խնդիրը սա է։ Այսինքն՝ մենք չեն ցանկանում հավասարվել Ադրբեջանի հետ, ձևական այսպիսի քայլեր ձեռնարկենք և հետո դրանից հրճվենք։ Այսինքն՝ չենք ցանկանում շահարկել, սա է մեր և Ադրբեջանի տարբերությունը։

– Մտավախություններ չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է հասնել նրան, որ բանակցություններում ներգրավի նաև այդ համայնքին։

– Իհարկե, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ այդպես լինի, բայց նրան չի հաջողվելու, քանի որ, եթե ինչ-որ մեկը դառնալու է բանակցությունների կողմ, պետք է լինի գագաթաժողով, այսինքն՝ կողմերը պետք է տան իրենց համաձայնությունը։ Նույնիսկ Արցախը՝ լինելով ճանաչված, բանակցային և հակամարտության կողմ, Ադրբեջանը, ըստ ամենայնի, նրան դուրս մղելով՝ չի կարողանում կարգավիճակը փոխել։ Որպեսզի նոր ինչ-որ կողմ ի հայտ գա, դա պետք է լինի համապատասխան գագաթաժողովի ընթացքում, և բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, դա պետք է ճանաչեն, սա հնարավո՞ր է, իհարկե հնարավոր չէ։ Հետևաբար՝ չեմ կարծում, որ նման բան կարող է լինել, մաքսիմում, ինչ հաջողվում է Ադրբեջանին, դա խեղաթյուրված ձևաչափով բանակցությունների իրականացումն է։

– Նախկինում այդ համայնքի ղեկավարի հետ Մինսկի խումբը հանդիպումներ ունեցե՞լ է։

- Ամեն անգամ եղել է, որովհետև սա այնպիսի քաղաքականություն է, որը պաշտոնական Բաքուն արդեն վարում է տասնամյակներ շարունակ։ Հանդիպումը ձևական բնույթ է կրում, բայց Ադրբեջանը դրա վրա հատուկ ուշադրություն է դարձնում։

Հ.Գ. Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար դարձավ Արտգործնախարարության երիտասարդ աշխատակից Թուրալ Գյանջալիևը, որը փոխարինեց Բայրամ Սաֆարովին։ Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր մոտավորապես 9 տարի։

Ի դեպ, դեռ այն ժամանակ հայաստանյան որոշ փորձագետներ պնդում էին, որ համայնքի ղեկավարի պաշտոնում պատահական չեն նշանակել Արտգործնախարարության աշխատակցին, քանի որ, եթե Հայաստանը պնդի, որ բանակցություններին պետք է մասնակցի Արցախը, Ադրբեջանն էլ կպնդի, որ բանակցությունների կողմ պետք է դառնա այդ համայնքը։