Չավուշօղլուն քննադատել է ՌԴ-ի դիրքորոշումը Սիրիայի հարցում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին: Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվակայքի` նա քննադատել է Սիրիայի հարցում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դիրքորոշումը, ապա կոչ արել վերջինիս, որ հրաժարվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելուց:
«Արդեն թողեք Ասադի հետ կապված ձեր համառությունը»:
Բացի դրանից Չավուշօղլուն անդրադարձել է որոշ երկրների` այդ թվում ԱՄՆ-ի այն հատարարություններին, ըստ որոնց, Ասադի վարչակազմի ապագայի հարցը պիտի Սիրիայի ժողովուրդը որոշի:
«Այդ ամենն ավելի է խիզախություն հաղորդում Ասադի վարչակազմին: Եթե այդքան մեղք գործած ռեժիմին փորձեք լեգիտիմացնել, ապա նա կշարունակի հանցագործությունները»:
Վերջինս նաև հավելել է, սիրիական ճգնաժամի լավագույն լուծումը կլինի այն, որ Ասադի վարչակազմի փոխարեն իշխանության գա ժամանակավոր կառավարությունը և դրան պիտի նպաստի միջազգային հանրությունը: Ինչից հետո էլ պետք է կազմակերպվեն նոր ընտրություններ:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ