Իսրայելը հրթիռակոծության է ենթարկվել
Իսրայելի հարավը հրթիռակոծության է ենթարկվել եգիպտական կողմի՝ Սինայի թերակղզու տարածքից։ Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության կոմյունիկեում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Սինայի թերակղզուց բաց թողնված հրթիռը պայթել է Էշկոլ տարածաշրջանային խորհրդի շրջանում, տուժածների մասին հաղորդում չի ստացվել», - ասվում է հաղորդագրությունում։ Բանակում հավելել են, որ ստորաբաժանումները որոնում են հրթիռի բեկորները։
Երկուշաբթի օրը՝ ելնելով անվտանգության նկատառումներից, Իսրայելը մինչ ապրիլի 18-ը փակել է «Տաբա» սահմանային անցակետը՝ Եգիպտոսի հետ սահմանին, երբ կավարտվի այսօր երեկոյան սկսվող Փեսահ տոնը։ Կիրակի օրը Իսրայելի ազգային անվտանգության խորհրդին առընթեր Հակաահաբեկչական բյուրոն իսրայելցիներին խորհուրդ է տվել լքել Սինայի թերակղզին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է