Վերաքննիչը ստացել է Քոչարյանի և մյուսների գործի նյութերը, այն մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին
Վերաքննիչ քրեական դատարանը երեկ երեկոյան մուտք է արել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը: Դատարանի գրասենյակի պետ Աննա Աղայանը «Ազատությանը» փոխանցեց, որ էլեկտրոնային եղանակով գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, որն էլ առաջիկայում որոշում կկայացնի այն վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին:
Գործի նյութերը Վերաքննիչ է փոխանցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ով, հիշեցնենք, Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելուց երկու օր հետո կասեցրեց տվյալ գործի վարույթը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան:
Նախկին նախագահի խափանման միջոցի փոփոխության և գործը կասեցնելու դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Գլխավոր դատախազությունը և Մարտի 1-ի զոհերի ու տուժողների ներկայացուցիչները:
Երկուշաբթի օրը Սահմանադրական դատարանը հաղորդեց, որ գործի նյութերը Դավիթ Գրիգորյանի կողմից համապատասխան գրություն ներկայացնելու դեպքում կարող են վերադարձվել: Երեկ էլ հայտնի դարձավ, որ դատավոր Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել Քոչարյանի գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ ուղարկելու համար:
Հայաստանի երկրորդ նախագահը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT