Թրամփի որդին հիշեցրել է ամերիկյան աստղերին, որ նրանք խոստացել էին լքել երկիրը
Հոլիվուդի աստղերն ու փոփ–երգիչները ԱՄՆ նախագահական մրցարշավի ընթացքում պնդում էին, որ կմեկնեն երկրից, եթե հաղթի Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը իր «Թվիթերի» էջում արձագանքել է բլոգերներից մեկի մեկնաբանությանը այն մասին, որ ֆրանսիացի հայտնիները, ովքեր աջակցում են ձախերին, խոստանում են լքել Ֆրանսիան, եթե նախագահ ընտրվի Մարին Լե Պենը։
ԱՄՆ նախագահի որդին հիշեցրել է, որ հենց այդ նույն հայտարարությունն էին անում ամերիկյան հայտնիները, սակայն այդպես էլ իրենց խոստումը չկատարեցին։
«Ես դեռ սպասում եմ, թե երբ են այդ բոլոր հայտնիները գնալու երկրից»,– գրել է Թրամփ կրտսերը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրարշավի ժամանակ ամերիկյան շոու–բիզնեսի բազմաթիվ աստղեր աջակցում էին Հիլարի Քլինթոնին՝ Դոնալդ Թրամփի մրցակցին։ Նրանցից ոմանք Թրամփի հասցեին բավական կտրուկ էին արտահայտվել։ Օրինակ, հոլիվուդյան կինոդերասան Ռոբերտ Դե Նիրոն խոստացել էր հարվածել Թրամփի երեսին։ Իսկ նրա գործընկերներ Էմի Շումերը, Սեմյուել Ջեքսոնը, Բարբարա Սթրայզենդը, երգչուհի Շերը, ռեժիսոր Ջոն Ստյուարտը խոստացել էին լքել երկիրը, եթե հաղթի Թրամփը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ