Ստոկհոլմի ահաբեկչության մեջ կասկածվողը ԻՊ-ի կողմնակից էր
Ստոկհոլմում ահաբեկչության իրականացման մեջ կասկածվողը ծայրահեղական կազմակերպությունների, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից էր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Շվեդիայի ոստիկանությունից:
Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչ Յան Էվենսոնը հայտնել է, որ Ստոկհոլմի ահաբեկչության գործով ձերբակալվածը ապաստանի մերժում էր ստացել եւ պետք է երկրից արտաքսվեր:
«2014 թվականին նա ապաստան տրամադրելու հայտ է ներկայացրել, 2016-ի հունիսին մերժվել է: Փետրվարի 24-ին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել արտաքսումից խուսափելու համար»,- նշել է նա:
Ուրբաթ առեւանգված բեռնատարը, որը պատկանում էր Spendrups ընկերությանը, Ստոկհոլմի կենտրոնում մարդկանց վրաերթի է ենթարկել: Ոստիկանության տվյալներով՝ 15 մարդ վիրավորվել է, 4 մարդ զոհվել: Ահաբեկչության գործով միակ ձերբակալվածը ծագումով Ուզբեկստանից 39 տարեկան տղամարդն է, որը, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, համակրում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Ենթադրվում է, որ նա է եղել բեռնատաի ղեկին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է