Եթե չլիներ առաջին հանրապետությունը
Այսօր առաջին հանրապետության հիմնադրման օրն է: 1918թ. մայիսի 28-ին հիմք դրվեց առաջին հանրապետությանը: Ոչինչ, որ անկախություն, որպես այդպիսին, այդ օրը չհռչակվեց, բայց փաստացի, Հայաստանը 600 տարվա ընդմիջումից հետո անկախություն ստացավ:
Անկախությունը հռչակվեց 1919թ. մայիսի 28-ին: Հռչակվեց եւ դիմացավ ընդամենը մեկ եւ կես տարի: Իսկ ինչու դիմացավ այդքան քիչ: Ոչ, պատճառը միայն աշխարհաքաղաքական վիճակը չէր, պատճառը քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը չէին, այլ այն, որ Հայաստանում դեռ չէր ապրում այն մարդը, որը կհասկանար ինչ է անկախությունը:
Անկախության մասին երազելը մեկ բան է, անկախության կրող լինելը՝ մեկ այլ: Նույնն էր վիճակը նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանում: Այնտեղ էլ չկար պետական մտածողություն, պետական եւ ազգային շահ:
Չնայած առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, բայց եթե չլիներ Սարդարապատի հերոսամարտը, եթե չլիներ մի քանի նվիրյալների հավատը, երազանքը, ապա չէր լինի երկրորդը եւ վերջապես այսօր մենք անկախ չէինք լինի, Արցախն էլ ազատ չէր լինի:
Ի տարբերություն առաջին հանրապետության, մենք այսօր անկախ ենք արդեն 28 տարի, բայց ասել, որ մենք դասեր ենք քաղել մեր իսկ նախկին սխալներից, մեղմ ասած, ճիշտ չի լինի: Այսօր էլ դեռ քիչ են նրանք, ովքեր պետություն ունեցող ազգի ներկայացուցիչ են, այսօր էլ կան մարդիկ, որոնք դեռ չեն գիտակցում ինչ է անկախությունը, այսօր էլ կան մարդիկ, որոնք ուզում են կրկնել երկրորդ հանրապետության սխալները եւ անցումային արդարադատություն են ուզում եւ վեթինգ, այսօր էլ դեռ կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ նշանակություն ունի Արցախը մեր ամբողջ երկրի համար:
Քիչ չեն, բայց արդեն ունենք մի սերունդ, որ ի վիճակի է պահպանել այս երկրի, մեր երկրի անկախությունը եւ երկիրը դուրս բերել այս փոթորկի միջից եւ անվնաս հասցնել ափ:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար