Հարավային Օսիայում նախագահական ընտրություններ են ընթանում
Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում բոլոր 77 ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 8-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԿԸՀ-ի քարտուղար Քրիստինա Ավլոխովան:
Նախագահի թեկնածու են առաջադրված գործող նախագահ Լեոնիդ Թիբիլովը, խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը եւ ՊԱԿ աշխատակից Ալան Գագլոեւը: Երեքն էլ հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման օգտին:
Նախագահական ընտրություններից բացի, Հարավային Օսիայում հանրաքվե է անցկացվում հանրապետությունը Ալանիայի պետություն վերանվանելու հարցով: Այսպիսով, յուրաքանչյուր ընտրող երկու քվեաթերթիկ է ստանում: Ընտրողները նախագահի երեք թեկնածուներին էլ դեմ քվեարկելու իրավունք ունեն:
Ընտրություններին կհետեւեն մոտ 80 արտասահմանյան դիտորդներ, այդ թվում՝ Պետդումայից, Դաշնային խորհրդից եւ ՌԴ ԿԸՀ-ից, Աբխազիայից, չճանաչված Լեռնային Ղարաբաղից եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունից, ինչպես նաեւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից:
ԿԸՀ-ի տվյալներով՝ գրանցված է 32,736 հազար ընտրող: Ընտրություններին մասնակցության շեմը 50 տոկոս գումարած մեկ ձայն է: Հաղթանակի համար թեկնածուն պետք է ստանա 50 տոկոսից ավելի ձայներ:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ