Մի քանի հոգով Ազատության հրապարակում աջակցեցին Նիկոլ Փաշինյանին
Ազատության հրապարակում տեղի ունեցավ մի խումբ ակտիվիստների կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
Կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի խոսքով այսօրվա հանրահավաքի պահանջն է դատական համակարգի կոռումպացված չինովնիկների հրաժարականը, նաեւ այն մարդկանց, որոնք փորձում են առիթն օգտագործել, սահմանադրական կարգը տապալել. «Հայ ժողովուրդն իր հեղափոխությանը տեր է եւ պայքարելու է նաեւ երրորդ իշխանության հեղափոխության համար»:
Հանրահավաքին մասնակցեց մի քանի մարդ եւ միակ հարցը, որ առաջացավ, թե ինչու էին այդքան ծախս արել, նման բեմ հավաքել, երբ կարող էին հավաքվել ներկաներից մեկի տանը եւ իրենց աջակցությունը հայտել վարչապետին եւ կողմ արտահայտվել վեթինգին:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար