Թիլերսոնը խոսել է Սիրիայում ԱՄՆ հետագա գործողությունների մասին
Ռեքս Թիլերսոնը պատասխանել է՝ Սիրիայի կառավարական ուժերի ավիաբազայի ուղղությամբ հրթիռակոծությունից հետո՝ Սիրիայում ԱՄՆ հետագա գործողությունների վերաբերյալ հարցին։
Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ–ն հաղորդել էր, որ Թիլերսոնը եւ Լավրովը քննարկել են Սիրիայի ուղղությամբ ամերիկյան հրթիռային հարվածը։
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը CBS News-ի հետ հարցազրույցում, պատասխանելով ԱՄՆ հետագա գործողությունների վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ Վաշինգտոնի համար առաջնահերթությունը մնում է «Իսլամական պետության» դեմ պայքարը։ Պետդեպի ղեկավարը ընդգծել է, որ կարեւոր է սկզբում լուծել երկրում ահաբեկչության խնդիրը, իսկ հետո նոր «գործ ունենալ Ասադի ռեժիմի հետ»։ «Հենց որ «Իսլամական պետության» վտանգը նվազի կամ վերանա, ես կարծում եմ, մենք կկարողանանք ուղղակիորեն ուշադրություն դարձնել Սիրիայում իրավիճակի կարգավորմանը»,– ասել է Թիլերսոնը։
Նա ավելացրել է, որ ԱՄՆ ղեկավարությունը առաջվա պես հույս ունի այնպիսի որոշման, որը վերջ կդնի Սիրիայում քաղաքացիական պատերազմին։ Այդ որոշման մի մասը, նրա խոսքերով, ներառում է բոլոր կողմերի ներգրավումը քաղաքական բանակցություններին։
Top-News.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ