Ստոկհոլմում ձերբակալվածին ահաբեկչության իրականացման մեղադրանք է առաջադրվել
Ստոկհոլմում բեռնատարով մարդկանց բազմության մեջ մխրճվելու դեպքից հետո ձերբակալված կասկածյալին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն իրականացնելու համար, հայտնում է Շվեդիայի ռադիոն։
«Որքանով հասկանում եմ՝ մարդը, ում առաջադրվել է մեղադրանք, հավանաբար, վարորդն է եղել»,- պարզաբանել է ոստիկանության ներկայացուցիչը։
Լրատվամիջոցների տվյալներով, Ստոկհոլմում հարձակման մեջ կասկածվողը Ուզբեկստանի քաղաքացի է։
Ավելի վաղ Ստակհոլմի ոստիկանությունը հայտնել էր, որ իրավապահները ձերբակալել են կասկածյալներից մեկին։ Ավելի ուշ ձերբակալվել էր նաեւ երկրորդ կասկածյալը։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին բեռնատարը Ստոկհոլմի կենտրոնում մխրճվել էր մարդկանց բազմության մեջ՝ սպանելով չորս, վնասելով 10 մարդու։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է