Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Խոսենք փաստերով

«Չնայած քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաև քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետև քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միևնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները՝ հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով»:

Դատական համամակարգի վիրահատական փոփոխություններին վերաբերող ելույթի ընթացքում վարչապետի այս հայտարարությունը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան հիմնավորում դատական համակարգի վերաբերյալ մտահոգությունները:

1.Այդ ո՞ր կոռուպցիոն բացահայտումն է հասել դատարան, որ դատարան էլ ջուրն է նետել: Տասը տարի շարունակ մամուլը հեղեղված էր երկրի հիմնական կոռուպցիոներների մասին տեղեկատվությամբ, տարբեր կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ լրագրողական հետաքննություններ էին անցկացվում, հանրահավաքներում և ԱԺ ամբիոնից կոնկրետ կոռուպցիոն մեղադրանքներ էին ներկայացվում, բայց այդ գործերից որևէ մեկը դատարան այդպես էլ չի հասել, բացեք դատալեքսը և փնտրեք: Այդ դեպքում որտեղի՞ց ծագեց բացահայտումները ջուրը նետելու վերաբերյալ անհանգստությունը: Ինչու՞ ենք խեղաթյուրում իրականությունը։

2. Տասը տարի շարունակ ընդդիմադիր մամուլը ներկայացնում էր շուրջ մեկ տասնյակ կոռուպցիոներների անուններ: Ու՞ր են այդ մարդկանց վերաբերյալ քրեական գործերը: Պարզվեց, որ մեր երկրի ամենամեծ կոռուպցիոներները դպրոցների տնօրենները, պահակներն ու էլեկտրիկներն են կամ պոլիկլինիկաների բուժքույրերը: Իսկ մարդիկ, ում մասին խոսում էր մամուլը, որոշակի «պայմանավորվածությունների» արդյունքում հանգիստ շրջում են օտար պետություններում, հանգիստ լքում են երկիրը, վերադառնում՝ հաջորդ պայմանավորվածությունների համար:

3. Անընդհատ հայտարարվում է, որ այս կամ այն անձը պետությանը գումարներ է նվիրաբերել: Բայց այդպես էլ հասկանալի չէ, թե դա ինչ գումար է, ինչպես է բյուջե մուտք արվել, և արդյո՞ք բյուջե է մուտք արվել, ինչ հիմնավորմամբ, ի՞նչ գործի շրջանակներում կամ դատական ինչպիսի ակտի հիման վրա: Դա էլ է քննչական մարմինների այն կանխավարկածից ելնո՞ւմ, որ իրենց գործը դատարանները ջուրն են նետելու և ավելի լավ է «պայմանավորվածությունների» և «մուծվելու» արդյունքում հեշտ ճանապարհով հարցը լուծել:

4. Թե՞ դատարանների նկատմամբ քննչական մարմինների անվստահության արդյունքում է, որ կոռուպցիոն սխեման դեռ ամբողջությամբ չբացահայտված տարբեր պաշտոնյաներ ամենաբարձր ամբիոններից լուրջ դեմքով հայտարարում են դեռևս մինչև վերջ չբացահայտված հանցանքի մասին, արդյունքում գլխավոր կոռուպցիոներները հանգիստ թաքնվում են քննությունից, հայտնվում Հայաստանից դուրս: Չես իմանում՝ նախապես պայմանավորված, թե` ուղղակի։ Այսինքն այս դեպքում էլ է քննչական մարմինների աշխատանքի անարդյունավետությունը, անհեռատեսությունը «բացահայտումները ջուրը նետելու» կանխավարկածից ելնո՞ւմ:

5. Դատարան հասած հանրային հնչեղություն ունեցող միակ կոռուպցիոն «բացահայտումը» Սիլվա Համբարձումյանի իրարամերժ, անլուրջ ցուցմունքների հիման վրա հարուցված գործն է: Ու այստեղ համոզվում ենք, որ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետության վրա իսկապես ինչ-որ բան ազդում է: Հակառակ դեպքում օբյեկտիվության և միակողմանիության տեսակետից կասկածներ հարուցող այդ գործը դատարան չէր հասնի:

Եվ գլխավոր հարցը. այդ որ օրվանից նախաքննության մարմինները դարձան ավելի վստահելի, քան դատարանները: Կամ ո՞ր օրվանից քննչական մարմինները դարձան դատական համակարգից բողոքողներ: Երկար տարիներ դատարանները հանդիսացել են նախաքննության մարմինների և դատախազության գործերը դակող կառույց: Եվ եթե մեկ-երկու գործի քննություն դուրս եկավ նախաքննական մարմինների վերահսկողությունից, դա դեռ չի նշանակում, որ նախաքննական մարմինների «որակյալ» քննած գործերը դատական համակարգի կողմից ջուրն են նետվել: Դա նախաքննության մարմինների ոչ պրոֆեսիոնալ, ձախողված աշխատանքին տրված օբյեկտիվ գնահատական է, ինչը պետք է վաղուց արվեր:

Իսկ ով է ասում, որ նախաքննական մարմիններն ավելի վստահելի են, քան դատարանները, և նրանց կայացրած որոշումներն ավելի օբյեկտիվ են, քան դատարաններինը: Եվ ի՞նչ, հիմա քաղաքական անհրաժեշտությունից դրդված մեզ նորից վերահսկելի և «դակող» դատարաններ են պետք:

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»