Պենտագոնը հարձակումից մեկ ժամ առաջ էր Ռուսաստանին տեղեկացրել սիրիական բազայի վրա հարվածի մասին
Սիրիական ավիաբազան հրթիռակոծելուց մեկ ժամ առաջ Պենտագոնն այդ մասին տեղակցրել է Ռուսաստանի ՊՆ-ին, հայտնել է CNN-ը , վկայակոչելով ամերիկյան բարձրաստիճան զինվորականի։
Հեռուստաընկերության տվյալներով ամերիկյան կողմը նախօրեին մի քանի անգամ կապվել է ռուս գործընկերների հետ։
CNN-ը հայտնում է, որ անմիջապես հրթիռային հարվածից հետո Պենտագոնը ձեռնարկել է Սիրիայի տարածքում գործող մի քանի հարյուր ամերիկացի զինծառայողների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների ուժեղացում։
Ամերիկյան Porter եւ Ross էսմինեցներն ընդհանուր առմամբ 59 հրթիռ են արձակել սիրիական ռազմակայանի վրա Հոմս նահանգում։ Հարվածի համար առիթ էր դարձել ապրիլի 4-ին Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառումով հարձակումը։ Ռուսական կողմը տեղեկացված է եղել ծրագրվող հարձակման մասին, ավելի վաղ այդ մասին լրագրողներին հայտնել էր երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
news.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ