Վահե Գրիգորյանին չենք կարող լուրջ վերաբերվել
Հայաստանում չեն գործում աշխարհի շատ ու շատ երկրներում ընդունված նորմերն ու կանոնները, բարոյականության եւ արժանապատվության ընդունված չափանիշները:
Եթե աշխարհի նորմալ եւ կիսանորմալ երկրներում լայն հանրությանը հայտնի դառնար, որ երկրի ՀՔԾ պետը իրեն անկախ եւ սկզբունքային փաստաբան համարող մեկին հրահանգներ եւ հանձնարարություններ տալիս, իսկ հետո այդ մասին խոսում քամահրական տոնով, ապա ոչ միայն հրաժարական կտար ՀՔԾ պետը, այլ նաեւ փաստաբանը ներողություն կխնդրեր եւ կդադարեցներ փաստաբանական գործունեությունը:
Արդեն նշեցինք, որ Հայաստանում այսօր քաղաքակիրթ աշխարհում ընդունված նորմերը չեն գործում: ՀՔԾ պետը հայտնի հեռախոսազրույցի հրապարակումից հետո հրաժարական չտվեց, իսկ փաստաբան Վահե Գրիգորյանը, որը պարզվեց հանձնարարություններ է ստանում Սասուն Խաչատրյանից, այդպես էլ ներողություն չխնդրեց եւ չդադարեցրեց իր գործունեությունը:
Ավելին, այսօր էլ Վահե Գրիգարյանն ակտիվ է եւ որոշ լրատվամիջոցների աջակցութամբ այս ու այնտեղ հայտարարում է, թե երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը ապօրինի է. եւ որ մարտի 1-ի գործից առանձնացված գործի կասեցումն ապօրինի է:
Անկեղծ լինենք մինչեւ վերջ. եթե չլիներ վերոհիշյալ ձայնագրությունը, ապա գուցե մտածեինք փաստաբանի ասածների մասին, փորձեինք հասկանալ, թե ինչու է նա այդպես ասում, ինչ հիմնավորումներ բերում, բայց մենք հիմա կամա ու ակամա նրան լսելուց հետո տեսնում ենք Սասուն Խաչատրյանի քմծիծաղ տվող դեմքը:
Այնպես որ, Վահե Գրիգորյանին ընդամենը հորդորում ենք լռել: Հիմա նա ինչ էլ ասի, որեւէ լուրջ մարդ դրանց չի կարող նշանակություն տալ: Իսկ ինչ վերաբերում է Սասուն Խաչատրյանին, ապա նա եթե դեռ հրաժարական չի ուզում տալ, ապա պետք է փորձի այլ փաստաբան գտնել, որին կարող է իր մոտ կանչել եւ հանձնարարություններ տալ:
Վարդան Խաչատրյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը