Մնում էր Դավիթ Սանասարյանը դատարանի շենք շրջափակեր
«Վաղը առավոտյան 8:30-ից փակելու եմ Քոչարյանին ազատություն նվիրող դատարանի դուռը (առաջվա՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան)։
Հեղափոխությունը պետք է հասցնել տրամաբանական ավարտին։
Սիրում եմ բոլորիդ, մինչ հանդիպում»,- նման ֆեյսբուքյան գրառում արել էր Դավիթ Սանասարյանը, որին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել:
Հիշեցնենք, որ մինչեւ մեղադրանքի առաջադրումը Սանասարյանը զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը:
Եւ հիմա, ավելի ճիշտ դատարանների շրջափակելուց առաջ Դավիթ Սանասարյանը, որին ծանր եւ լուրջ մեղադրանքներ են ներկայացվել, ասում է, թե շրջափակելու է այն դատարանը, որը...
Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, բայց դա դեռ նրան, եւ ոչ միայն նրան որեւէ իրավունք չի տալիս խոչընդոտել դատարանների աշխատանքը:
Եւ ամենատարօրինակն այն է, որ Դավիթ Սանասարյանի հայտարարությանը չարձագանքեց ԱԱԾ-ն:
Ահա այսպիսին է ժամանակակից Հայաստանը, որտեղ ամեն օր տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար