Թրամփի գործողությունները հակասում են նախընտրական խոստումներին. Կրեմլ
Սիրիայի «Շայրաթ» ավիաբազային ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը վնաս է հասցրել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Lenta-ն։
«Մենք արդեն չգիտենք՝ ինչպիսի նպատակներ է հետապնդել Վաշինգտոնը՝ այդ հարվածների մասին որոշում ընդունելով, բայց միանշանակ է այն փաստը, որ հարվածները փաստացի բխում են ԻՊ-ի («Իսլամական պետություն»), «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի եւ այլ ահաբեկչական կազմակերպությունների շահերից», —հայտարարել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նաեւ մատնանշել է այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները հակասում են նրա նախընտրական խոստումներին։
«Նա միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, ԻՊ-ի դեմ պայքարը հռչակում էր որպես իր գլխավոր նպատակներից մեկը՝ այդ թվում շեշտը դնելով նաեւ միջազգային լիարժեք կոալիցիայի ձեւավորման վրա։ Ամեն ինչի ճիշտ հակառակը տեղի ունեցավ»,- հայտարարել է Պեսկովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է